Կապի և հեռահաղորդակցության ամենախոշոր ընկերություններից մեկը` «ՎԵՈՆ Արմենիա»-ն (նախկինում` «ԱրմենՏել»)  Հայաստանում կապի ծառայություններ է մատուցում դեռևս 1995 թվականից: Այն պատկանում է աշխարհի ամենամեծ օպերատորներից մեկի՝ «ՎԵՈՆ» ընկերությունների խմբին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ամստերդամում և նորառում է հեռահաղորդակցության հեռահաղորդացության ոլորտի ընկերությունն 10 երկրներում:

2008 թվականից սկսած՝ ընկերությունը Հայաստանում հանդես է գալիս Beeline ապրանքանիշի ներքո: Ընկերությունն առաջարկում է ժամանակակից նորարարական լուծումներ՝ մեր երկորւմ ներդնելով միջազգային չափանիշներ՝ թե՛ հեռահաղորդակցության և թվային տեխնոլոգիաների և թե՛ կառավարման, կորպորատիվ մշակույթի և սոցիալական պատասխանատվության ոլորտներում:

Բացի այդ, այն նաև աջակցում է հայաստանյան թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև Startup համակարգերի առաջընթացին: Ընկերությունը Beeline Startup Incubator-ի հիմնադիրն է, որի միջոցով բազմաթիվ երիտասարդ ստարտաձերներ  զարգացրել և ավարտին են հասցրել մի շարք բիզնես լուծումներ:

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը ապահովում է GSM 900/1800, 3G (UMTS) և 4G (LTE) ստանդարտ շարժական կապի և ամրակցված հեռախոսակապի ծառայություններ: Այն նաև ինչպես նաև մատուցում է ինտերնետային կապի ծառայություն՝ CDMA, ADSL, FTTB և VDSL տեխնոլոգիաներով: «ՎԵՈՆ» համաշխարհային ընկերությունը կապի ծառայություններ են մատուցում ավելի քան 240 մլն բաժանորդների՝ ամբողջ աշխարհում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close