«Պրինտ Սիթի» Մենք սահմանել ենք տպագրական որակի ամենաբարձր սանդղակը

«Պրինտ Սիթի» տպագրատունը հիմնադրվել է 2009 թ.-ին։ Տարիների փորձն ու կապերը թույլ են տվել ընկերությանը գնալ մշտապես կատալելագործման ու  ընդլայնման ճանապարհով՝ սահմանելով տպագրական ծառայությունների որակի ամենաբարձր սանդղակը Հայաստանում։

Տպագրական ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերությունների բազմազանության մեջ ընտրել «Պրինտ Սիթին», նշանակում է՝ ընտրել ամենաբարձր որակը, սպասարկումն ու գինը Հայաստանում։ Շնորհիվ ընկերության տնօրինության բարձր պրոֆեսիոնալիզմի ու կուռ թիմի, «Պրինտ Սիթին» այսօր տպագրական ոլորտի աանվիճելի առաջատարներից մեկն է համարվում Հայաստանում ու Երևանում։ Մենք փորձում ենք տրամադրել մեր հաճախորդներին այնպիսի տպագրական նյութեր, որոնք կհամապատասխանեն միջազգային որակի չափանիշներին, իսկ մեր դիզայներների թիմը կստեղծի ցանկացած կազմակերպության ոճին համապատասխան կրեատիվ լուծումները:

Իրականացնում է ցանկացած տեսակի տպագրություն, այլ կերպ ասած՝ ամբողջ ցիկլի տպագրական ծառայություններ․ 

  • լազերային տպագրություն՝ կավճապատ, օֆսեթային և դեկորատիվ թղթերի վրա, 
  • մետաքսյա տպագրություն՝ տպագրության այն ձևը, որի ժամանակ նկարը արտատպվում է թղթի, տեքստիլի և պլաստմասսե մակերեսների վրա, 
  • սուբլիմացիոն տպագրություն՝ տպագրություն կտորի վրա,
  • լայնաֆորմատ տպագրություն՝ բաներային, բուվինիլի, ինքնակպչունի և ՊՎԽ  մակերեսների վրա,
  • նանո տպագրություն՝  տպագրություն ցանկացած հարթ մակերևույթի վրա,
  • դեկոլ՝  նկարի արտատպում կերամիկական մակերեսի վրա, 
  • օրակալ՝ միակողմանի տպագրություն ժապավենի վրա։    

Մեր հիմնական ծառայությունները՝ ըստ տպագրական ձևերի․

Իրականացնում ենք նաև՝

  • դեկորատիվ թղթերի վաճառք,
  • արտաքին գովազդ,
  • կազմարարություն,

«Պրինտ Սիթիում» կարելի է տպել այցեքարտեր, բուկլետներ, ֆլայերներ,  բլանկներ, օրացույցներ, հրավիրատոմսեր և այլն և այդպես շարունակ։ Իրականացնում ենք նաև տպագրություն գրիչների, բաժակների, շապիկների, բարձերի, պատյանների, USB ֆլեշկաների, CD և DVD դիսկերի, հերախոսների, նոթբուքների և ցանկացած այլ հնարավոր ու անհնարին առարկաների մակերեսների վրա: Նմանապես, կարող եք տպագրել հաճախորդի տրամադրած նկարներով փազլներ, ֆոտոկրիստալներ, ֆոտոքարեր, մագնիսներ, որոնք կարող են յուրօրինակ նվերներ դառնալ ցանկացած առիթի ու միջոցառման ժամանակ։ 

«Պրինտ Սիթին» ունի տարիների ընթացքում ձեռք բերած հաճախորդների մեծ բազա տարբեր ոլորտներից՝ սկսած բանկայինից, վերջացրած առողջապահական ու սպորտային-ժամանցային։ Մենք հաճախորդներին տրամադրում ենք շահավետ համագործակցութուն  լավագույն պայմաններով՝ բարձր որակ, մատչելի գին և անհատական մոտեցում:  

Ընտրեք պրոֆեսիոնալներին ու դարձրեք ձեր ապրանքներն ու ծառայությունները, և ընդհանրապես, ձեր ընկերությունն ու բրենդը, ներկայանալի և միջազգային ստանդարտներին համապատասխան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close