Ինչո՞ւ և ինչպե՞ս ստեղծվեց Կարգո Էքսպրես հարթակը

2013 թ․-ից, լինելով Հայաստանի բեռնափոխադրումների շուկայի ակտիվ խաղացող, Կարգո էքսպրես ընկերությունը 2019 թ․-ին կանգնեց նոր, նմանը չունեցող օնլայն համակարգ ստեղծելու գաղափարի առջև։ Անհրաժեշտ էր համախմբել շուկայում վստահելի և լավ համբավ ունեցող բեռնափոխադրողներին, ներմուծող-արտահանող ընկերություններին և բարձր վստահության հիման վրա ստեղծել համագործակցության մեծ դաշտ՝ պրոֆեսիոնալ հարթակ։

Ուսումնասիրելով շուկան, համադրելով առաջարկն ու պահանջարկը, դիտարկելով շուկայի դինամիկան, Կարգո էքսպրես թիմը մի քանի ամսում ձեռնամուխ եղավ գաղափարի իրագործմանը։ Խնդիրը դրված էր հետևյալ կերպ՝  նորարար հարթակը պետք է լիներ նոր տեխնոլոգիաների վրա հիմնված ճկուն համակարգ, որը պետք է մի կողմից՝ հնարավորություն տար բեռնափոխադրող ընկերություններին, գրանցվելով հարթակում առաջարկել սեփական լոգիստիկ ծառայություններն ու ստանալ կանոնավոր պատվերներ,  մյուս կողմից՝ պատվիրատուներին, մուտքագրելով իրենց հայտերը,  ստանալ բեռների փոխադրման ամենահարմար, մատչելի ու որակյալ առաջարկները։

Աշխատանքներն սկսվեցին շուկայի մանրազնին ուսումնասիրությունից, խնդիրների ցուցակագրումից, սուբյեկտների հետ բանակցություններից, տվյալների վերլուծությունից՝ ընդհուպ մինչև ամենաբարդ ծրագրային լուծումները։ Շնորհիվ նպատակասլաց աշխատանքի, մի քանի ամսից հարթակն արդեն պատրաստ էր գործարկման։

Ինչպես գրանցվել և օգտվել հարթակից՝ պատվիրատուի համար  

Հարթակի մասնագետները մշակել են ամենաճկուն ու օգտատերերի աշխատանքի հեշտությանը միտված համակարգ։

Նախատեսված պարզ քայլերը հետևյալն են՝  

  • մուտք գործել «Պատվիրատու» բաժինը,
  • լրացնել պահանջվող ինֆորմացիան՝ ընկերության վերաբերյալ (անհատի դեպքում՝ անձնական տվյալներն ու կոնտակտները),
  • էլ. փոստով ստանալ ու կատարել գրանցման/հաստատման գործընթացը,
  • Տեղադրել բեռի պատվերները:

Գրանցվելուց հետո պատվիրտուից  պահանջվում է ևս  3 պարզ քայլ, որպեսզի մեկնարկի բեռնափոխադրման գործընթացը․

  1. Բեռի տվյալների տեղադրում;
  2. Լավագույն առաջարկի հաստատում;
  3. Բեռի ընդունում՝ նախանշված հասցեում/պահեստում:

Մնացած ողջ գործընթացն իրականացնում են պրոֆեսիոնալ եւ փորձառու մասնագետները:

Ինչպե՞ս գրանցվել և օգտվել հարթակից՝ բեռափոխադրողի համար 

Բեռնափոխադրող ընկերության համար գրանցման գործընթացն էլ ավելի հեշտ է, առավելևս, որ դա իրականացնում են ընկերության մենեջերները․

  • մուտք «Բեռափոխադրող» բաժին,
  • պահանջվող ինֆորմացիայի լրացում,
  • էլ. փոստով գրանցան/ հաստատման գործընթաց,
  • տեղադրվող բոլոր բեռների մասին լիարժեք ինֆորմացիայի ստացում։

Այնուհետև, գնառաջարկի տեղադրումից հետո, տեղի է ունենում հաստատում։   

Կարգո էքսպրեսի առավելությունները

Հարթակի առավելություններից ամենագլխավորներն են՝

  • ռիսկերի նվազեցումը,
  • գնային առաջարկի լավագույն ընդունելի տարբերակի ընտրությունը,
  • բեռի ապահովագրումը՝ նվազագույն սակագներով,
  • բարձրակարգ սպասարկումն ու խորհրդատվությունը,
  • օպերատիվ տեղեկատվության տրամադրումը բեռի գտնվելու վայրի վերաբերյալ,
  • ժամանակի և ֆինանսական ռեսուրսների խնայողությունը։

Եվ, իհարկե, վերոհիշյալի հետ մեկտեղ, առնչությունը միայն բարձրակարգ և բարեհամբույր մասնագետների հետ՝ զերծ մնալով երբեմն կոնֆլիկտի հասնող տհաճ շփումներից։

Կարգո էքսպրես հարթակի զարգացումը

Հարթակի կատարելագործումը շարունակական գործընթաց է, և երբեք կանգ չի առնելու։ Այսպես, սկզբում այն բացառապես իրավաբանական անձանց՝ ներմուծողների ու արտահանողների համար էր, հետագայում արդեն պատվերներ գրանցելու հնարավորություն ստացան անհատները, ովքեր ունեն ծանրոցներ ու փոքր բեռներ առաքելու խնդիր (սկսած 6 կգ-ից)։

Աստիճանաբար զարգացավ նաև գումարի հետվերադարձի (քեշբեք) համակարգը՝ հնարավորություն տալով պատվիրատուին յուրաքանչյուր բեռնափոխադրման ընդհանուր գումարից կուտակել գումար և նվազեցնել հետագա ծախսերը: Մատչելի և օպերատիվ առաքումից բացի, պատիրատուները շուտով հնարավորություն ստացան ունենալ իրենց անհատական հասցեն սկզբում Մոսկվայում, ապա՝ Պյատիգորսկում (հետագայում նախատեսված է ևս մի քանի քաղաքներում):

Նոր նախաձեռնություններն ու անակնկալները դեռ առջևում են։

www.cargoexpress.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close