Թիմը

Կարգո Էքսպրես ընկերությունը բեռնափոխադրումների շուկայում է 2013 թ․-ից։ Տարիների ընթացքում ընկերությունը երբեք կանգ չի առել։ Լոգիստիկայի տենդենցներն ու նորարար լուծումները միշտ առաջնորդել են մոտիվացված և մշտապես կատարելագործվող թիմին։

Հիրավի, հենց թիմի նվիրվածության ու հստակ դրված նպատակների  շնորհիվ է, որ ընկերությունն այսօր կարողանում է ներկայանալ իր բարձրակարգ ծառայություններով և ունենալ մշտական ու գոհունակ հաճախորդներ։  

bernapoxadrumner, patetneri araqum hayastanum

Գործունեությունը

Cargo Express ընկերության գործունեությունն ունի երկու ուղղություն՝ Միջազգային բեռնափոխադրումներ՝ լոգիստիկայի համալիր լուծումները և Բեռնափոխադրման միասնական պրոֆեսիոնալ հարթակ։ Երկուդեպքում էլ ընկերությունն ապահովում է բարձր որակ և ստեղծում սպասարկման նոր մշակույթ։

Կարգո Էքսպրեսի առավելություններն են՝

  • դրական փորձն ու պատմությունը;
  • ինֆորմացիայի հսկայական բազան;
  • մրցակցային սակագները՝ որակի ու արագության համեմատ։  
bernapoxadrumner, patetneri araqum hayastanum

Ժամանակակից լոգիստիկա

Կարգո էքսպրեսը, շնորհիվ նորարար մոտեցման ու հետևողական աշխատանքի, կարողացել է մշակել ծառայությունների մի այնպիսի ամբողջական համակարգ, որ հաճախորդը լոգիստիկայի և ոչ մի փուլում չունենա ավելորդ խնդիրներ, ստանա լիարժեք ու որակյալ սպասարկում։ Կարգո Էքսպրեսը երաշխավորում է որակի բարձր նշաձող ցանկացած ծառայության համար և ծառայությունների փաթեթի յուրաքանչյուր փուլում․

bernapoxadrumner, patetneri araqum hayastanum

Գործունեության աշխարհագրությունը հիմնականում ներառում է ԵԱՏՄ երկրները (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան), Չինաստանը և հարակից երկրները, Եվրոպան, Իրանը։ Ընկերությունը մատուցում է ինչպես B2B, այնպես էլ B2C ծառայություններ, հատկապես ԵԱՏՄ-ՀՀ երկկողմանի ուղղություններով իրականացնելով մատչելի փոխադրումներ՝ սկսած 5 կգ-ից մինչև մեծածավալ բեռներ։

Բեռնափոխադրման մեկ միասնական պրոֆեսիոնալ հարթակ

Բեռնափոխադրման շուկայի զարգացումը, հաճախոդների բարձր պահանջները, տեխնոլոգիաների սրընթաց մուտքը դեպի բիզնես, ընկերության նորարար ու կրեատիվ թիմին հուշեցին նախաձեռնել նմանը չունեցող մի նախագիծ՝ Կարգո Էքսպրես բեռնափոխադրման միասնական մասնագիտական օնլայն հարթակը cargoexpress.am-ը։

Նպատակն  էր՝ համախմբել շուկայում վստահելի և լավ համբավ ունեցող բեռնափոխադրողներին և ներմուծող-արտահանող ընկերություններին և բարձր վստահության հիման վրա ստեղծել համագործակցության մեծ դաշտ։

bernapoxadrumner, patetneri araqum hayastanum

Կարգո Էքսպեսը 1-ին հայկական միասնական հարթակն է․ որը համապատասխանեցված է հայկական բեռնափոխադրման առանձնահատկություններին և միտված է լուծելու մի շարք անհնարին թվացող խնդիրներ:

Այստեղ գրանցվում են մի կողմից՝ արտահանող/ներմուծող ընկերություններն ու անհատները, մյուս կողմից՝ բեռնափոխադրող/լոգիստիկ ընկերությունները,  որտեղ գրանցվելով՝ առաջինները կարող են մուտքագրել իրենց պատվերներն ու ստանալ բեռների փոխադրման ու լոգիստիկայի ամենահարմար, մատչելի ու որակյալ առաջարկները իսկ երկրորդները՝ առաջարկել իրենց լոգիստիկ ծառայությունները և ստանալ կանոնավոր պատվերներ։ Հարթակն անընդմեջ բարելավվում է՝ հարմարացվելով հաճախորդների պահանջներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close