Boston Dynamics ընկերության ռոբոտները առաջին անգամ հանդիպեցին պարահրապարակում  և պարեցին հին ճանաչված երգի տակ։ Ընկերությունը  տեղադրեց այդ տեսանյութը իրենց Youtube ալիքում։

Տեսանյութում նկարահանվել են երկու մարդանման Atlas ռոբոտներ, որոնց միացել է նաև Spot ռոբոտ-շունը, իսկ վերջում՝ ռոբոտ Handle-ը ակերի վրա։ Նրանք պարեցին The Conours խմբի 1962 թվականի Do you love me երգի տակ։

Այդ 4 ռոբոտները նախկինում արդեն ցույց են տվել իրենց կարողությունները, բայց մեկ հարթակի վրա միասին ելույթ են ունեցել առաջին անգամ։ Դիտորդների կարծիքով նրանք պարելով նույնիսկ գերազանցել են մարդկանց։ Կիսատ մեկ օրվա ընթաքում տեսանյութը հավաքեց 4 մլն դիտում և հայտնվեց YouTube-ի թոփում։

Պարային քառյակի մասնակիցներից մեկին՝ Spot ռոբոտ շանը այժմ կարող է ձեռք բերել յուրաքանչյուր ԱՄՆ-ի բնակիչ։ 2020 թվականի ամռանը նա առաջին անգամ հանվեց ազատ վաճառքի, իսկ նրա գինը կազմեց 74,5 հազար ԱՄՆ դոլար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close