Սպորտային ապրանքանիշը թողարկել է դիմակներ, որպեսզի մարզիկները կարողանան մարզվել կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում: Բոլոր դիմակները վաճառվել են մեկ ժամվա ընթացքում:

Ընկերությունը հայտարարել է նախապատվերների մասին, իսկ հաջորդ խմբաքանակը կթողարկվի 2020 թվականի օգոստոսի 17-ին: Ըստ Under Armour-ի, դիմակները նախատեսված են բազմակի օգտագործման համար, անջրանցիկ են և ապահովում են օդի լավ անցողություն:

Դիմակները եռաշերտ են: Առաջին շերտը պատրաստված է թեթև կտավից և ունի օդային խոռոչներ: Երկրորդ շերտը պատրաստված է ծակոտկեն պարալոնից, որի միջով հանգիստ անցնում է օդը, բայց քրտինքը չի անցնում: Երրորդ շերտի գործվածքը մշակված է PROTX2 հակամանրէային տեխնոլոգիայի օգնությամբ, ինչը խոչընդոտում է դիմակի վրա բակտերիաների զարգացմանը: Ըստ լաբորատոր թեստերի, նշված տեխնոլոգիան ոչնչացնում է COVID-19- ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close