Google-ը Test My Site գործիքի մեջ ավելացրեց արագությանը և UX-ին վերաբերվող խորհուրդատվություն, Web Vitals կայքի որակի ցուցանիշների համաձայն: Այդ խորհուրդները կօգնեն կայքերին կատարելագործել իրենց աշխատանքը և պատրաստվել նոր Page Experience վարկանիշային ազդանշանի գործածմանը:

Test My Site գործիքի մեջ հիմնական ինտերնետային ցուցիչների ներառումը օգտակար կլինի ինչպես մարքեթոլոգներին, այնպես էլ վեբ-ծրագրավորողներին, ինչը նրանց հնարավորություն կտա ստանալ օգտակար առաջարկություններ կայքի արդյունավետությունը բարձրացման համար:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Google-ը հայտարարեց որոնման արդյունքներում կայքերի դասակարգման նոր՝ Page Experience ազդանշանի մասին: Այդ ազդանշանը հաշվի է առնում էջի բեռնման արագությունը և UX- չափանիշներ: Նոր ազդանշանը գործարկվելու է 2021 թվականին:

Աղբյուր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close