Twitter սոցիալական ցանցը հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գովազդային տեսահոլովակը հեղինակային իրավունքի խախտման համար: Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ տեսանյութում, որով կիսվել է Թրամփը, հնչել է Linkin Park ռոք-խմբի երաժշտությունը:

Խոսքը գնում է Միացյալ Նահանգների նախագահի օգնական և սոցիալական ցանցերի պատասխանատու՝ Դանիել Սկավինոյի թվիթի մասին: Ենթադրվում է, որ տեղադրված տեսանյութը Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզչական արշավի մի մասն է:

Թվիթը հանվել է նախագահի Twitter-յան լրահոսից, որի տեղը հայտնվել է ադմինիստրատիվ գրառում՝ «Այս հաղորդագրությունը հանվել է՝ ի պատասխան հեղինակային իրավունքի սեփականատիրոջ հարցմանը»: Twitter-ին այդ հարցով դիմել է Linkin Park խմբի ներկայացուցիչ կազմակերպությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close