Ձայնային հաղորդագրությունը ավելացնելու համար, անհրաժեշտ է սեղմել հատուկ նոր կոճակին: Սեղմելուց հետո էկրանին կհայտնվի ձեր պրոֆիլի պատկերը և ձայնագրման կոճակը: Ձայնային թվիթը կարող է նաև համակցվել տեքստով: Աուդիո ձայնագրությունը լսելու համար պետք է սեղմել պատկերին:
IOS սարքերի վրա ձայնային հաղորդագրությունները բացվում են էկրանի ներքևի հատվածում փոքր նվագարկիչով և այն կարելի է լսել, շարժելով ձայնագրության ժապավենը:
Այժմ այդ հնարավորությունը հասանելի են միայն iOS- ի օգտվողների մի մասին: Առաջիկա շաբաթների ընթացքում այն կհայտնվի բոլոր iOS սարքերում, հայտնում են ընկերությունից: