Nike բրենդի հետ Կրիշտիանու Ռոնալդուի ցմահ պայմանագիրը ապահովում է նրան տարեկան 20 միլիոն դոլար:

Forbes բիզնես ամսագրի համաձայն, Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով կարողացավ իր կարիերայի ընթացքում վաստակել մեկ միլիարդ դոլլար:

2019 թվականի ընթացքում Ռոնալդուն վաստակեց 105 միլիոն դոլար: Ամսագիրը նշում է, որ 20 միլիոն դոլար ֆուտբոլիստին ապահովում է Nike ապրանքանիշի հետ նրա ցմահ պայմանագիրը: Այսպիսով, 2019-ին ընկերությունը մարզիկին ապահովեց տարեկան եկամտի մոտ հինգերորդ մասը:

Ֆուտբոլիստը սկսել է համագործակցել Nike ապրանքանիշի հետ 2003 թվականից, իսկ 2016-ին կողմերը ստորագրեցին ցմահ պայմանագիր: Մայիսին, Mercurial Superfly հավաքածուի տասներորդ տարեդարձի կապակցությամբ, Nike-ը հայտարարեց այդ հավաքածուի նոր խաղակոշիկների թողարկման մասին, իսկ ֆուտբոլիստի որդու ծննդյան օրվա կապակցությամբ կթողարկվի այդ խաղակոշիկների մանկական տարբերակը:

Nike-ը ցմահ պայմանագրեր ունի միայն երեք մարզիկների հետ: Բացի Ռոնալդուից, նման պայմանագիր են ստորագրել բասկետբոլիստներ Մայքլ Ջորդանը և Լեբրոն Ջեյմսը:

Իր 17 տարվա ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռոնալդուն վաստակել է 650 միլիոն դոլար, մնացած գումարը նա ստացել է իր այլ գործունեության շնորհիվ: 2022 թվականին, երբ ֆուտբոլիստի պայմանագիրը կավարտվի, նրա ֆուտբոլային կարիերայի արդյունքում ստացված գումարը կարող է աճել մինչև 765 միլիոն դոլար: Տարեկան մինչև 45 միլիոն դոլար խաղացողին բերում են պայմանագրեր Clear, Herbalife և Abbott ապրանքանիշերի հետ, ավելացնում է Forbes– ը: Բացի այդ, Ռոնալդուն ունի իր սեփական CR7 ապրանքանիշը: Ընկերությունը արտադրում է հագուստ և կոշիկ և այդ բրենդի եկամուտը կազմում է իր եկամտի մեկ քառորդ մասը:

Անցյալ տարվա արդյունքներով ֆուտբոլիստը Forbes ամսագրի ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկում զբաղեցլեր էր չորրորդ տեղը: Առաջին երեք տեղերը զբաղեցրել են մոդել Քայլի Ջենները (տարեկան 590 միլիոն դոլար), երաժիշտ Քանյե Ուեսթը (170 միլիոն դոլար) և թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (106 միլիոն դոլար):

Այժմ Ռոնալդուն հանդես է գալիս իտալական «Յուվենտուս» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կազմում: Հրապարակման համաձայն, ֆուտբոլիստը դարձել է պատմության մեջ երրորդ մարզիկ, որի եկամուտը գերազանցել է 1 միլիարդ դոլարը: Նախկինում հաջողության են հասել գոլֆիստ Թայգեր Վուդսը (2009-ին) և բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերը (2017-ին):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close