Ամեն տարվա վերջում, տարբեր գովազդային գործակալություններ Հայաստանում ստանում են պատվերներ տարբեր ապրանքանիշերի համար կորպորատիվ օրացույցների ձևավորման համար: Բացառություն չէր նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը՝ Հայաստանի առաջատար բանկերից մեկը:
Zuck&Berg գովազդային գործակալությունը հետաքրքիր լուծում է տվել՝ միաժամանակ բարձրացնելով շրջակա միջավայրի պահպանման խնդիրները. մեծ քանակությամբ թղթի սպառումը և պլաստիկ տոպրակների մասսայական օգտագործումը: Գործակալությունը ստեղծեց CalenDARE Against Plastic օրացույցը, որը բաղկացած էր վերամշակված թղթից պատրաստված՝ 4 էկո տոպրակներից:
12 000 օրացույց բաժանվել է բանկի հաճախորդներին, իսկ արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները, քանի որ Հայաստանում տարբեր լրատվամիջոցների կողմից և սոցիալ ցանցերում քննարկումներ եղան այդ թեմայով: