Բջջային ինտերնետի փոխանցման արագության միջին ցուցանիշը ներբեռնման համար կազմում է՝ 30,89 Մբիթ/վ, ներբեռնման արագությունը՝ 10.50 Մբ/վ, ուշացման ցուցանիշը՝ 42 մվ:
Ներկայացնում ենք ամենաարագ բջջային ինտերնետ ունեցող երկրների Թոփ-10 (Մբիթ/վ)՝
| Հարավային Կորեա | 88.01 |
| Քաթար | 84.81 |
| Չինաստան | 84.68 |
| Արաբական Միացյալ Էմիրություններ | 78.56 |
| Նիդեռլանդներ | 75.32 |
| Կանադա | 73.52 |
| Բուլղարիա | 68.18 |
| Նորվեգիա | 66.87 |
| Ավստրալիա | 62.15 |
| Սաուդյան Արաբիա | 55,71 |
Հայաստանը 33.23 Մբ/վ արագության ցուցանիշով զբաղեցրել է այդ ցանկում 51-րդ տեղը, ԱՄՆ-ն՝ 33-րդ տեղը (42.70 Մբ/վ), Հունաստանը՝ 46-րդ տեղը (35.42 Մբ/վ), Թուրքիան՝ 58-րդ տեղը (31.57 Մբ/վ), Ադերբեջանը՝ 65-րդ տեղը (27.53 Մբ/վ), Վրաստանը՝ 73-րդ տեղը (24.12 Մբ/վ) իսկ Ռուսաստանը 94-րդ տեղում է 19.28 Մբ/վ ցուցանիշով:

Լայնաշերտ ինտերնետի փոխանցման միջին ցուցանիշը՝ համաշխարհային միջին ցուցանիշը ներբեռնման համար կազմում է՝ 74,74 Մբիթ/վրկ, ներբեռնման արագությունը՝ 39,62 Մբիթ/վրկ, ուշացման ցուցանիշը՝ 24 մվ:
| Սինգապուր | 198.46 |
| Հոնգկոնգ | 176.70 |
| Թաիլանդ | 159.87 |
| Շվեյցարիա | 152.05 |
| Ռումինիա | 151.87 |
| Մոնակո | 140.10 |
| Անդորրա | 139.66 |
| Մակաու | 137.47 |
| Շվեդիա | 137.43 |
| Դանիա | 136.44 |
Հայաստանը 26.18 Մբ/վ արագության ցուցանիշով զբաղեցրել է այդ ցանկում 93-րդ տեղը, ԱՄՆ-ն՝ 11-րդ տեղը (132.60 Մբ/վ), Թուրքիան՝ 97-րդ տեղը (24.28 Մբ/վ), Ադերբեջանը՝ 114-րդ տեղը (19.77 Մբ/վ), Վրաստանը՝ 95-րդ տեղը (24.38 Մբ/վ) իսկ Ռուսաստանը 47-րդ տեղում է 63.44 Մբ/վ ցուցանիշով:

Վարկանիշի ամբողջական տարբերակը կարող եք գտնել Speedtest սերվիսի պաշտոնական կայքում:
