IOS սարքերի օգտագործողները շուտով կկարողանան ապահովագրել իրենց Messenger-ի հաղորդագրությունները Face ID- ի և Touch ID տեխնոլոգիաների միջոցով: Նույնականացումը հնարավոր կլինի ինչպես յուրաքանչյուր մուտքի ժամանակ, այնպես էլ սահմանված ժամկետից ավել հավելվածի առանց օգտագործման մնալու դեպքում:

Բիոմետրիկ վավերացումն արդեն իսկ հասանելի է WhatsApp- ի համար և այժմ եկել է ֆեյսբուքի հերթը:

Նոր ֆունկցիան կօգնի պաշտպանել ամբողջ հավելվածը օտար աչքերից, առանձին չատերի վրա այն չի կարող կիրառվել:

Ընկերության ներկայացուցիչները հաստատեցին փորձարկումների մասին տեղեկությունը, սակայն նոր ֆունկցիայի գործարկման օրվա մասին դեռ չեն հաղորդել:

Աղբյուր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close