McDonald’s- ի և Adidas-ի համագործակցության արդյունքում, ծնվեց նրանց համատեղ բացառիկ հավաքածուն, որի շրջանակներում թողարկվեցին չորս սպորտային կոշիկների (սնիքերսների) մոդելներ և չորս տեսակի վերնաշապիկների կոմլեկտներ՝ the Dame 6, the D Rose 10, the Harden Vol. 4, and the T-Mac 1: Հավաքածուն ոգեշնչել են McDonald’s ռեստորանային ցանցի ֆիրմային սոուսները և բասկետբոլի հանրահայտ աստղեր Ջեյմս Հարդենը, Դամիան Լիլարդը ու Թրեյսի Մակգրեդին:

Հավաքածուն անվանեցին Sauce Pack (սոուսի տուփ) և բոլոր մոդելների գույնային ձևավորման մեջ օգտագործվել են McDonald’s արագ սննդի ռեստորանային ցանցի սոուսների գույները: Հավաքածույի բացառիկ մոդելները թողարկվել են սահմանափակ քանակությամբ՝ 50 հազար չափով:

Adidas-ը և McDonald’s-ը արդեն ունեն տարիների համագործակցության փորձ McDonald’s All American Games հայտնի երիտասարդական բասկետբոլի մրցաշարի շրջանակներում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close