Քեվին Մայերը ներգրավված էր Disney+ սթրիմինգային սերվիսի զարգացման գործում:

Walt Disney Co. ընկերության Սպառման և միջազգային բաժինների նախկին ղեկավարը՝ Քեվին Մայերը կհեռանա ընկերությունից: Նա կդառնա չինական ByteDance ընկերության տնօրեններից մեկը և կգլխավորի նրանց կողմից մշակված TikTok սոցիալական ցանցը:

Հունիսի 1-ից Մայերը կզբաղեցնի իր պաշտոնը և զբաղվելու է ByteDance ընկերության գլոբալ զարգացմամբ, վերահսկելու է կորպորատիվ զարգացումը, վաճարքները, մարքեթինգը, հասարակության հետ կապերը, անվտանգությունը: Որպես գլխավոր գործավար նա ղեկավարելու է ընկերության երաժշտական և խաղային բաժինները և կստանձնի TikTok-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Քեվին Մայերը միանում է ByteDance ընկերությանը Disney- ում երկարատև կարիերայից հետո, որտեղ նա զբաղվել է Disney+ սթրիմինգային ծառայության գործակման գործով: Disney- ում իր կարիերայի ընթացքում Մայերը զբաղացրել է նաև ընկերության ռազմավարության գլխավոր տնօրենի պաշտոնը և նպաստել է մի շարք ռազմավարական ձեռքբերումներին, այդ թվում 21st Century Fox ընկերության ձեռքբերումը: Disney- ում Մայերի պաշտոնը կզբաղեցնի Ռեբեկա Քեմփբելը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close