Reuters տեղեկատվական գործակալության տվյալներով, 2022 թվականի ապրիլից Մեծ Բրիտանիյում կարգելվեն «գնիր մեկը և ստացիր երկրորդը» տեսակի գովազդները յուղի, շաքարի և աղի բարձր բաղադրությամբ ապրանքների համար:

Կառավարությունը կսահմանի վնասակար ապրանքների գովազդների տեղադրման վայրերը: Օրինակ՝ նման գովազդի տեղադրումը կարգելվի խանութների մուտքերի մոտ, ապրանքների շարքերի վերջում և դրամարկղային վաճառասեղանների մոտ: Բացի այդ, երկրում կարգելվի ռեստորաններում քաղցր զովացուցիչ ըմպելիքների անվճար մատուցումը: Այս միջոցները ձեռնարկվել են մարդկանց մասայական ճարպակալման դեմ պայքարի շրջանակներում:

Միևնույն ժամանակ, սահմանափակումները տարածվելու են միայն այն ընկերությունների վրա, որոնց աշխատակիցների թիվը ավելի քան 50 մարդ է և որոնց տարածքը ավել է քան 185 ք.մ.:

Բրիտանիայի առողջապահության նախարար Ջո Չերչիլը նշել է. «Երկրում պետք է ստեղծվի մի միջավայր, որը կնպաստի նրան, որ յուրաքանչյուրը ավելի կանոնավոր առողջ սնունդ օգտագործի և դա կարևոր նշանակություն ունի ազգի առողջությունը բարելավելու համար»:

Կառավարության ներկայացուցիչները բացատրեցին, որ գիրությունը Մեծ Բրիտանիայում երկարաժամկետ առողջության ամենալուրջ խնդիրներից մեկն է: Երկրի չափահաս բնակչության գրեթե երկու երրորդը (63%) ավելորդ քաշ ունի, իսկ տարրական դպրոցն ավարտած յուրաքանչյուր երրորդ երեխան գեր է:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գեր մարդիկ կորոնավիրուսի արդյունքում բարդ ընթացքի և մահվան ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Ավելնորդ քաշի խնդիր ունեցող քաղաքացիների ավելի քան 8%-ն անցել են վերակենդանացման բաժանմունքներում թերոպիա: Ինչպես նշում է Bloomberg տեղեկատվական գործակալությունը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ակտիվացրեց գիրության դեմ պայքարը կորոնավիրուսով իր հիվանդանալուց հետո:

«Նիհարելը դժվար է, բայց փոքր փոփոխություններ կատարելով՝ մենք բոլորս կարող ենք մեզ ավելի նիհար և առողջ զգալ», — ասաց նա պարբերությանը: «Եթե մենք յուրաքանչյուրս կարողանանք կատարել մեր աշխատանքը, մենք կարող ենք նվազեցնել հիվանդությունների ռիսկերը և պաշտպանվել կորոնավիրուսից, ինչպես նաև թեթևացնել առողջապահական համակարգի բեռը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close