Snap ընկերությունը, որին պատկանում է Snapchat ծառայությունը, ներկայացրեց կոշիկի չափի ընտրման վիրտուալ ֆունկցիան, որը օգտագործում է լրացված իրականության տեխնոլոգիան: Նորաձևության ապրանքանիշներից առաջինը այն փորձարկեց Gucci-ն:

Այժմ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի Snapchat-ի օգտագոծողները կարող են օնլայն փորձել իտալական ապրանքանիշի սպորտային կոշիկները (Ace, Rhyton, Tennis 1977 և Screener մոդելները):

Եթե ​​նրանց դուր է գալիս, թե ինչպես է ներկայացված մոդելներից մեկը «նստում» ոտքին, ապա կարող են անմիջապես պատվիրել այն, սեղմելով «Գնել այժմ» կոճակը:

«Shoe Try-on ֆունկցիան նախատեսված է նրա համար, որ Snapchat-ի օգտագործողները հնարավորություն ունենան ծանոթանալ և ձեռք բերել Gucci կոշիկների վերջին հավաքածուները: Մենք հետևողաբար շարժվում ենք մարքեթինգային ձագարով, ուսումնասիրելով կոնվերսիայի պարամետրերը, քանի որ սա սոցիալական ցանցերում կոմերցիոն գործունեության ապագան է» — նշում է Snap ընկերության Լյուքս ուղության ղեկավար Ջեֆրի Պերեսը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close