Նորաձևության նոր միտումները հասարակության մեջ միշտ մեծ հետաքրքրություն են առաջացրել: Ուրիշներից տարբերվելու համար, մարդիկ շատ ժամանակ և գումարներ են ծախսում: Ուրիշներից տարբերվելու բնազդը հաճախ դրդում է մարդկանց վճարել սովորականից բարձր գումարներ բրենդային զգեստների և աքսեսուարների համար: Ստորև ներկայացված է հագուստի ամենաթանկ և հանրաճանաչ 10 ապրանքանիշերի ցանկը, որոնք պաշտում են շատ ու շատ մարդիկ ամբողջ աշխարհում:

10. Valentino

Valentino-ի օրիգինալ և նորաձև նախշերը ստիպում են կանանց սիրահարվել այդ բրենդին: Նրա անհավանական հավաքածուներով՝ այն տեղ է գտել աշխարհի ամենաթանկ հագուստի բրենդների տասնյակում: Valentino-ն մեծ ճանաչում է ձեռք բերել իր շքեղ երեկոյան զգեստների շնորհիվ և մասնագիտացել է այդ ուղությամբ: Բրենդի համարձակ և ժամանակակից դիզայնը գրավում է հարուստ կանանց և թելադրում է նրանց իր կողմից մշակվող շքեղ նորաձևության նոր միտումները:

9. Hermes

Hermes-ը ֆրանսիական ապրանքանիշ է, որը հայտնի է իր ժամանակակից շքեղ հավաքածուներով: Hermes-ը այն ապրանքանիշերից մեկն է, որը երբեք չի հոգնում զարմացնել իր հաճախորդներին: Այս ապրանքանիշը արտադրում է կաշի, առօրյա նորաձև աքսեսուարներ, տան պարագաներ, օծանելիքներ, զարդեր, ժամացույցներ և հրուշակեղեն: Նրա արտադրանքը շատ է տարածված երիտասարդ նորաձևության սիրահարների մոտ: Ընկերությունը հիմնվել է 1837 թ. և չնայած երկու դարվա ընթացքում այն ունեցել է բազում վերելքներ և անկումներ, այն շարունակում է իր բարձր դիրքերը պահպանել ժամանակակից նորաձևության աշխարհում:

8. Versace

Versace իտալական նորաձևության ապրանքանիշը արտադրում է տղամարդկանց և կանանց հագուստ: Այն շատ տարածված է միշտ նոր միտումներ փնտրող նորաձևության սիրահարների մոտ, ովքեր պատրաստ են ցանկացած գին վճարել վերջին ամենանորաձև հագուստի և ամենաբարձր որակի համար: Այս ապրանքանիշը ներկայացրել է նորաձևության մի շարք հագուստներ, որոնք ուղակի մրցակիցությունից դուրս են: Այսօր Versace-ն հայտնի է ոչ միայն իր շքեղ հագուստով, այլև աքսեսուարներով, դիմահարդարման միջոցներով և նույնիսկ արտադրել է դիզայներական կահույք:

7.  Dior

Dior-ը հայտնի է իր գլամուր, շքեղ և հեղինակավոր հագուստով: Որակյալ արտադրանք, որը դարձել է նորաձևության նորագույն միտումների խորհրդանիշ: Dior-ը ընդլայնել է իր ապրանքատեսականին նաև այլ արտադրանքով`օծանելիք և պայուսակներ, արևային ակնոցներ, հագուստ:

6. Jacobs

Jacobs ապրանքանիշը վաղուց հայտնի է նորաձևության աշխարհում և առանձնանում է իր սեզոնային օրիգինալ հավաքածուներով, շքեղ դիզայնով և էքսկլյուզիվ վաճառքներով: Այժմ ապրանքանիշը կենտրոնացել է հիմնականում զարդերի, պայուսակների և կոշիկների արտադրության վրա, սակայն նաև առաջարկում է նորաձև արդիական զգեստներ տարբեր սեզոնների համար:

5. Armani

Armani-ն ոչ միայն հագուստի ամենաթանկ, այլև աշխարհում ամենատարածված ապրանքանիշներից է: Ապրանքանիշը մեծ ճանաչում է ձեռք բերել հիմնականում իր ջինսերի և շապիկների շնորհիվ, սակայն այժմ շուկայում շատ քիչ ապրանքանիշեր կան նման լայն տեսականիով՝ օծանելիքից սկսած մինչև հագուստ:

4. Dolce and Gabbana

Հիմնականում հայտնի է D&G անունով: Նորաձևության աշխարհում, այն իտալական մշակույթի ամենահայտնի ներկայացուցիչն է: D&G-ի արտադրանքը սիրված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում և մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում: Բրենդը օգտագործում է գործվածքների մշակման և տպագրության ունիկալ տեխնոլոգիաներ: 2018-ին D&G-ն ճանաչվել էր աշխարհի ամենաթանկ հագուստի ապրանքանիշ:

3. Prada

Բրենդը մշտապես լավ առաջարկներ ունի բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում փոխել իրենց կյանքը: Այս իտալական ապրանքանիշի նորաձև հագուստը մեծ տարածում է գտել հատկապես երիտասարդների շրջանում: Այն հայտնի է աշխարհում իր լայն խանութների ցանցով: Prada-ի հագուստը աշխարհում ամենաթանկն է: Այն հայտնի է իր պարզ, էլեգանտ և հարմարավետ ձևավորումով: Ապրանքանիշը նաև լավ համբավ ունի օծանելիքի շուկայում:

2. Chanel

Chanel-ը համարվում է ամենաշատ պահանջված ապրանքանիշերից մեկը: Նրբագեղ և հարուստ ձևավորման շնորհիվ, ապրանքանիշը մեծ տարածում է ստացել հայտնի և հարուստ մարդկանց շրջանում: Chanel-ը ունի իր ուրույն ոճը և երբեք չի փորձում փոխառել որևէ բան այլ բրենդերից: Chanel-ը արտադրում է նաև բարձրորակ երանգներ, մաշկի խնամքի և գեղեցկության միջոցներ:

1. Gucci

Իր արտադրանքի բարձր որակի և գների շնորհիվ, Gucci-ն, աշխարհի ամենաթանկ բրենդերի մեջ, զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այս ապրանքանիշը, հավանաբար, առաջարկում է աշխարհում ամենաթանկ իրեր տղամարդկանց և կանանց համար: Gucci-ն արտադրում է՝ փողկապներ, պայուսակներ, զգեստներ և կիսաշրջազգեստնտեր, կոշիկներ և ճամպրուկներ: Չնայած այս ապրանքանիշի ապրանքները բավականին թանկ են, նրանք միշտ տարբերվում են որույն շքեղությամբ և էլեգանտությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close