Google My Business ծառայությունը գտել է բիզնեսի սեփականատերերի վրա գումար վաստակելու նոր միջոց: Որոշ օգտատերեր Google-ից նամակ են ստացել, որտեղ առաջարկում է բարելավել իրենց բիզնես պրոֆիլը ամսական 50 դոլարով: Այս գումարի դիմաց բիզնեսի սեփականատերը կստանա Google-ի երաշխավորման պիտակը: Պիտակը կհայտնվի բիզնեսի պրոֆիլում և կարող է հայտնվել նաև տեղական որոնման արդյունքներում:

Պիտակը ստանալու համար ընկերությունները պետք է անցնեն տվյալների ստուգման կարգը և հաստատեն իրենց լիցենզիաները:

Google-ը հայտարարել է, որ նոր ծառայությունը դեռ գտնվում է փորձարկման փուլում: Թեստի արդյունքում, որոշում կընդունվի ընդլայնել այն օգտատերերի ավելի լայն շրջանում, թե ոչ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close