Այս ժամանակահատվածում, արտակարգ իրավիճակի պայմաններում, երբ մարդիկ պետք է հոգ տանեն միմյանց առողջության մասին, տանը մնալը և տեսախցիկների միջոցով վիրտուալ շփումը հաճախակի լավագույն լուծումն է դարձել:
Տեսախցիկների առջև իրականացվում են աշխատանքային հանդիպումներ, ծննդյան երեկույթներ և ուրախ ժամանցային հանդիպումներ: Եվ նույնիսկ, երբ ավտոմեքենաները կայանված են ավտոտնակներում Ֆորդը գտել է մարդկանց զվարճացնելու օրիգինալ միջոց:
Ֆորդի կողմից մշակված ֆոնային հոլովակները կարելի է օգտագործել Zoom և Microsoft Teams վիդեոկոնֆերանսի հարթակներում:
Գովազդային հոլովակը մշակվել է GTB բրազիլական գովազդային գործակալության կողմից: