Stack Overflow ծրագրավորողների կայքը կազմել է ծրագրավորման լեզուների վարկանիշ, ըստ ծրագրավորողի եկամտի մակարդակի: Վարկանիշը հիմնված է 186 երկրներից 65 հազար ծրագրավորողների հետազոտության արդյունքների վրա: Հաշվարկելիս օգտագործվել է տարվա միջին աշխատավարձը:

Ամբողջ աշխարհի անցկացված հարցումների առդյունքում պարզվեց, որ ամենաբարձր աշխատավարձը ստանում են Perl, Scala և Go լեզուներով ծրագրավորողները: Նշված ծրագրավորողների միջին աշխատավարձը կազմում է 75 հազար դոլար: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ ամենաբարձր աշխատավարձը ստանում են Scala ծրագրավորողները:

Ծրագրավորման լեզունեի վարկանիշը ըստ լեզուների՝

  1. Perl՝ $76 հազ.
  2. Scala՝ $76 հազ. 
  3. Go՝ $74 հազ.
  4. Rust՝ $74 հազ. 
  5. Ruby՝ $71 հազ. 
  6. Bash/Shell/PowerShell՝ $65 հազ.
  7. Objective-C՝ $64 հազ.
  8. Haskell՝ $60 հազ.
  9. Julia՝ $59 հազ.
  10. Python՝ $59 հազ.

Միևնույն ժամանակ, ըստ հետազոտության, JavaScript-ը շարունակում է մնալ ամենատարածված ծրագրավորման լեզուն: Այն օգտագործվում է հարցվածների 67.7% -ի կողմից: Նրան հետևում են՝ HTML / CSS (63.1%), SQL (54,7%), Python (44.1%), Java (40.2%):

Աղբյուր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close