Նոր մշակված ոճի համաձայն Բելառուսը ներկայանում է որպես խաղաղ և հարմարավետ երկիր: Նախագծի մշակման ընթացքում ստեղծվել է հետևյալ կարգախոսը. «Պատմությունը մեզ սովորեցրել է, որ խաղաղությունը լավ է քան պատերազմը, իսկ բարեկամությունը լավ է, քան պատժամիջոցները»:
Հիմնական օգտագործվող կերպարը՝ կատուն է, որը խորհրդանշում է հարմարավետությունը, խաղաղությունը և ջերմությունը:
Այսպես թե այնպես, կատուն ներկա է բոլոր գովազդային նյութերում, իսկ մի քանի նյութերում նա նույնիսկ մլավում է:
Նախագծի մեջ նաև օգտագործում են այլ խորհրդանիշեր` եգիպտացորենը, տրակտորը, կարտոֆիլը, որոնք խորհրդանշում են արտադրողականությունը, հագեցվածության զգացումը և կրկին հարմարավետությունը: