Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում ընդհատվել է ավելի քան 40.000 աղջկա ծնունդ: Պատճառը գենդերային սելեկտիվ աբորտներն էին: Doping գովազդային ընկերությունը իր դերակատարումն ունեցավ այս խնդրի բարձրացման գործում, նախաձեռնելով #Bavakane սոցիալական գովազդային արշավը: Այդ արշավին միացել է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը և այն հավանություն է ստացել ՀՀ վարչապետի և առաջին տիկնոջ կողմից:

Հոկտեմբերի 11-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, դիզայներները կարմիր գույնով լուսավորեցին Երևանի ամենաբարձր արձանը՝ Մայր Հայաստան արձանը և տեղադրեցին #Բավականէ (#Bavakane) հաշթեգը, դրանով ուշադրություն բևեռելով տեսահոլովակի և խնդրի վրա:

Քարոզարշավը լայնորեն քննարկվեց սոցիալական լրատվամիջոցներում, ստանալով ավելի քան 13.000.000 արձագանք, ինչը խթանեց երկրում այդ թեմայի շուրջ քնարկումների մեծ ալիք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close