Webbspy սերվիսը ներկայացրել է հրապարակել է աշխարհի ուժեղագույն հաքերների Թոփ-10-ը:
Համացանցի զարգացման հետ մեկտեղ, հայտնվեցին նաև մարդկանց խմբեր, որոնք գտնում ենք համակարգի մեջ թերություններ, խոցելի տեղեր և օգտագործում են նրանք ինչ-որ նպատակներով՝ հաքերներ, կիբեր-հանցագործներ, կոդ-կոտրողներ, վիլլիաններ և կիբեր-պիրատներ: Նրանց մեջ կան նաև շատ հանճարեղ մարդիկ և նրանք համարվում են մեր ժամանակի «Ռոբին Հուդեր»:
1. Գարի ՄակՔինոն
Գարի ՄակՔինոնը հաամարվում է 2020 թ.-ի աշխարհի լավագույն հաքերը: Նրա հետաքրքրասեր, անհանգիստ բնավորությունը, դրթեց նրան ուղակի մուտք գործել NASA-ի ցանցին՝ «թռչող ափսեների» մասին ամբողջական տեղեկությունների ստանալու համար և կոտրել է նրանց վեբ-կայքերը: Նա վիրուսի միջոցով ներթափանցել է ԱՄՆ ռազմական և NASA-ի ցանցերի համակարգիչներին ն ջնջել է որոշ ֆայլեր: ՄակՔինոնը կարողացել էր 24 ժամով ԱՄՆ բանակի Վաշինգտոնի ցանցի մոտ 2000 համակարգիչ, ինչը համարվել է ամենամեծ համակարգչային հաքը: Այժմ Գարի ՄակՔինոնը 54 տարեկան է:
2. Anonymous
Anonymous կոչվող հաքերների խմբավորումն իր համախոհների շրջանում հայտնի է որպես թվային «Ռոբին Հուդ»: Հասարակության մեջ նրանք հայտնի են Guy Fawkes-ի դիմակով: Anonymous խումբը թիրախավորում է քաղաքական, կրոնական և կորպորատիվ կայքերը: Նրանք տարբեր ժամանակներում կոտրել են Վատիկանի, CIA-ի, PayPal-ի, Sony-ի, Mastercard և Visa վճարման համակարգերի, Դոնալդ Թրամփի, Չինաստանի, Իսրայելի, Թունիսի և Ուգանդայի կառավարական և պաշտոնական կայքերը:
3. LulzSec
LulzSec կամ Lulz Security հաքերային խմբավորումը ճանաչում է ձեռք բերել Sony-ի, News International-ի, CIA-ի, FBI-ի, Scotland Yard-ի և մի շարք այլ ցանցերի հաշիվների կոտրման շնորհիվ: Խմբի անդամները News Corporations կայքում հայտնի մեդիա-մագնատ Ռուպերտ Մերդոխի անունից հրապարակել են կեղծ զեկույց, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել: Չնայած, որ խմբի անդամները պնդում են, որ այլևս նման գործունեությամբ չեն զբաղվում, կան տեղեկություններ, որ կազմակերպությունը կոտրել է The Times և The Sun թերթերի կայքերը և հրապարակել են նորություններ իրենց «թոշակի» անցնելու մասին:
4. Ադրիան Լամո
Ադրիան Լամոն հայտնի է դարձել Yahoo պորտալը կոտրելու շնորհիվ: Նրա զոհերի ցանկում են՝ Microsoft կորպորացիան, The New York Times թերթը, Citigroup-ը, Bank of America, Cingular և Google որոնողական համակարգը: Ադրիանը միացել է համացանցին ամենուրեք՝ կաֆեներից, գրադարաններից, տարբեր հասարակական վայրերից և ստացել է «Անտուն Հաքեր» մականունը: Իր գործունեության արդյունքում նա հայտնվում է բանտում, իսկ որոշ ժամանակ անց դառնում է ցանցերի անվտանգության խոշոր վերլուծաբան: Ադրիան Լամոն մահացել է 2018 թվականին 37 տարեկան հասակում:
5. Մեթյու Բևան և Ռիչարդ Փրայս
Հաքերային դուետը Մեծ Բրիտանիայից բարդ խնրի առաջ է կանգնեցրել ԱՄՆ-ի կառավարությանը: 1994-ին նրանք երկուսով մի քանի շաբաթվա ընթացքում հարձակման տակ են պահել Պենտագոնի ցանցը: Նրանք Նյու Յորքի ռազմաօդային ուժերի բազայից պատճենել են ռազմական գործողությունների սիմուլյացիոն ծրագրերը և, ստանալովՀյուսիսային Կորեայում ԱՄՆ գործակալների հաղորդագրությունները, մուտք են գործել կորեական միջուկային կայանքի ցանց: Այդ հարձակման ժամանակ Փրայսը 16 տարեկան էր, իսկ Բևանը՝ 21:
Երիտասարդ հաքերների հարձակումը մեծ խուճապ է առաջացրել ԱՄՆ կառավարությունում, քանի թր նրանք տեղյակ չէին, թե որ Կարեայի մասին էր խոսքը՝ Հարավային թե Հյուսիսային: Եվ եթե դա լիներ Հյուսիսային Կորեան, ապա նրա կառավարությունը կարող էր նման հարձակումը համարել պատերազմ սկսելու պատճառ: Բարեբախտաբար, հաքերները հարձակվել էին Հարավային Կորեայի ցանցի վրա: Մեկ տարի անց, միջազգային հետախուզութայան շրջանակներում, հաքերային դուետին բռնել և ձերբակալել են:
6. Ջոնաթան Ջեյմս
Ջոնաթան Ջեյմսը ամերիկացի առաջին անչափահաս հաքերն էր, ում ձերբակալվել են ԱՄՆ-ում կիբեր-հանցագործությունների համար: Իր «կարիերան» սկսելով 15 տարեկանից՝ նա թալանել է Bell South համակարգը, Miami-Dade դպրոցական համակարգը, NASA-ն և ԱՄՆ Պաշտպանության նախարարության տվյալների բազան: Ջեյմսը հափշտակել է 1,7 միլիոն դոլար արժողությամբ պետական ծրագրային ապահովման փաթեթները: Որոշ ժամանակ անց նա մուտք է գործում Միջազգային Տիեզերակայանի սկզբնական կոդերի մեջ և NASA- ն ստիպված եղավ երեք շաբաթով անջատել իր բոլոր համակարգիչները, ինչը նրանց պատճառել է 41 հազար դոլարի վնաս: Ջեյմսին դատապարտվեց 6 ամսվա տնային կալանքի և փորձաշրջան սահմանեցին մինչև չափահաս տարիքին հասնելը: Բացի այդ, դատարանը պահանջել է, որ նա անձամբ գրավոր ներողության նամակներ ուղարկի NASA-ին և Պաշտպանության նախարարությանը:
7. Քեյվին Փոուլսեն
Քեվին Պոուլսենը պատմության մեջ առաջին ամերիկացին է, ում արգելվել է օգտվել համակարգիչներից և մուտք գործել ինտերնետ բանտից ազատվելուց հետո: 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Պոուլսենը զբաղվում էր հեռախոսագծերի կոտրելով: Նա հայտնի դարձավ, երբ միացավ Լոս Անջելեսի KIIS FM հեռախոսային գծին, դարձավ հարյուր երկու երրորդ զանգողը և նվաճեց Porsche-ն: Նրան գտնելու համար հայտարարել են դաշնային հետախուզություն, սակայն Քեվին-ին հաջողվում էր թաքնվել: Պուլսենին վերջապես կարողացան բռնել, իսկ 5 տարի անց բանտից դուրս գալուց հետո, նրան երեք տարի արգելել էին օգտվել համակարգչից և մուտք գործել ինտերնետ:
8. Քևին Միտնիկ
Քեվին Միտնիկը գտնում է, որ նա չի զբաղվում հաքերությամբ: Նա իր գործունեությունը անվանում է «սոցիալական ճարտարագիտություն»:
Միտնիկը հայտնի է նրանով, որ կոտրել է Pacific Bell, Nokia, IBM, Motorola և շատ ուրիշ խոշոր կազմակերպությունների ցանցերը: Երբ 1995-ին ձերբակալվեց Միտնիկը, նրա հմտությունները դատավորին այնքան համակողմանի թվացին, որ նրան որոշեցին տեղավորել մեկուսարանում, քանի որ այլ պայմաններում Միտնիկը կարող էր միջուկային պատերազմ հրահրել, պարզապես հեռախոսով մի քանի կոդեր սուլելով:
Բանտում նա անցակցրեց 12 ամիս և այնուհետև ևս երեք տարի անցկացրեց հսկողության տակ: Սակայն Միտնիկը շարունակում էր իր գործունեությամբ զբաղվել և նրան հաջողվեց փախչել: Նա երեք տարի թաքնվեց ՝ օգտագործելով կլոնավորված բջջային հեռախոսներ: Իսկ 1999-ին նրան 4 տարի բանտարկվեցին, այն ժամանակ նա երկրում ամենախուզվող կիբերհանցագործն էր: Այժմ նա աշխատում է որպես տեղեկատվական անվտանգության խորհրդատու (այսինքն ՝ տեղափոխվել է «սպիտակ հաքերների» բանակ և հրատարակել է երկու գիրք:
9. Astra
«Աստրա» անունով հայտնի հաքերի իրական անունը անհայտ է, սակայն 2008 թվականին նրա ձերբակալումից հետո, հայտարարվել է, որ նա 58-ամյա մաթեմատիկոս է: Հունաստանի իշխանությունների հավաստմամբ՝ նա հինգ տարվա ընթացքում անընդմեջ մուտք է գործել Dassault Group ավիաընկերության տվյալների բազա և տարբեր ռազմական ինքնաթիռների համար նոր զենքերի մշակման գաղտնի տեղեկություններ է հավաքել: Այդ տեղեկատվությունները նա վաճառում էր տարբեր երկրներից շահագրգիռ կողմերին: Ըստ որոշ տեղեկությունների, նրա գնորդների ցանկում են եղել մոտ 250 մարդ Մերձավոր Արևելքից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից և Հարավային Աֆրիկայից: Յուրաքանչյուր փաստաթղթի գինը 1 հազար դոլար էր: Dassault Group ընկերությանը հասցված վնասը գնահատվել է ավելի քան 360 միլիոն դոլար:
10. Ալբերտ Գոնսալես
Ալբերտ Գոնսալեսը ստեղծել է Shadowcrew.com կայքը, որի օգտատերերի քանակը հասել է մոտ 4 հազար մարդ: Կայքում գրանցված օգտագործողները հնարավորություն են ունեցել գնել կամ վաճառել բանկային հաշվի համարներ, կեղծ անձնագրեր, վարորդական իրավունքի վկայականներ, ապահովագրության պայմանագրեր, վարկային և դեբետային քարտեր, ծննդյան վկայականներ, ուսանողական քարտեր և սոցիալական ապահովության քարտեր: Որոշ աղբյուրները պնդում են, որ 2005-ից 2007 թվականների ընթացքում կայքում ձեռք են բերվել ավելի քան 170 միլիոն վարկային և դեբետային քարտեր: Ֆլորիդայի նահանգի բնակիչ՝ Գոնսալեսը սիրում էր մեծ գումարներ է մատնել. Նա սիրում էր երկար ժամանակ մնալ հինգ աստղանի հյուրանոցներում և մեկ անգամ 75000 դոլար արժողությամբ խնջույք է կազմակերպել:
Նա կոտրել է TJX Companies ընկերության տվյալների բազան և 18 ամսվա ընթացքում գողացել է մոտ 45 մլն, բանկային քարտերի տվյալներ:
2008-ի մայիսին նրան ձերբակալեցին և բանտարկեցին, բանտում նա կմնա առնվազն մինչև 2025 թվականը: