Avast ընկերության մասնագետները թվարկել են ճանաչված սմարթֆոնների խաղեր, որտեղ ներկառուցված են հատուկ վիրուսներ: Մենք խոսում ենք Android օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածների մասին:

47 խաղերում գտնվել է HiddenAds տրոյանը, որի օգտվողի բջջային հեռաղոսի վրա ստիպողաբար ցուցադրում է գովազդներ: Այս խաղերը հայտնաբերվել են Google Play Store-ում: Եվ նույնիսկ սմարթֆոնից այդ խաղերը հեռացնելուց հետո, գովազդը շարունակում է ցուցադրվել: Այն խանգարում է սարքի բնականոն օգտագործմանը:

Հաղորդվում է, որ այդ խաղերը ներբեռնվել են ավելի քան 15 միլիոն անգամ: Մասնագետները տեղեկացրել են Google-ին այդ մասին, բայց որոշ հավելվածներ դեռ կարող են հասանելի լինել Play Store-ում: Օգտագործողը պետք է ուշադրություն դարձնի խաղերի վերաբերյալ մեկնաբանություններին. մարդիկ հաճախ դժգոհում են ցուցադրվող գովազդից:

Նշված ցանկից, ներկայացնում ենք ամենատարածված խաղերից մի քանիսը՝

Draw Color by Number;
Skate Board – New;
Find Hidden Differences;
Shoot Master;
Spot Hidden Differences;
Dancing Run – Color Ball Run;
Find 5 Differences;
Joy Woodworker;
Throw Master;
Throw into Space;
Divide it – Cut & Slice Game;
Tony Shoot – NEW;
Assassin Legend;
Stacking Guys;
Save Your Boy;
Assassin Hunter 2020;
Stealing Run;
Fly Skater 2020;
Disc Go.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close