Ամերիկյան շուկայում գործող, խոշոր ընկերությունները ռասսայական հավասարությունը խթանող տարբեր ծրագրեր են նախաձեռնում:

Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը իր թվիտերյան էջում նշել է, որ ընկերոությունը սկսում է իրականացնել ծրագիր “ոչ սպիտակ” մաշկ ունեցող մարդկանց կրթության, տնտեսության և քրեական արդարադատության ոլորտներում հավասարությունը բարձրացնելու համար:

Ծրագրի շրջանակներում, որի իրականացման համար հատկացվել է 100 մլն. ԱՄՆ դոլլար, Apple ընկերությունը պլանավորում է խորացնել համագործակցությունը Apple-ի այն գործընկերների հետ, որոնք ղեկավարվում են աֆրոամերիկացիների կողմից: Ընկերությունը մտադիր է քայլեր ձեռնարկել աֆրոամերիկացի ծրագրավորողների ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ:

YouTube- ը նույնպես պատրաստվում է 100 միլիոն դոլարանոց ծրագիր իրականացնել աֆրոամերիկացի արվեստագետների և նկարիչների համար:

Նման նախաձեռնություններին միանում են խոշոր բանկեր, առևտրային ցանցեր և այլ ընկերություններ, ցանկանալով աջակցություն ցուցադրել Միացյալ Նահանգների “սև համայնքի” պայքարին:


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close