Սպորտային հագուստ հայտնի արտադրող, Adidas ընկերությունը վաճառում է իր Reebok դուստր ձեռնարկությունը: Այս մասին ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ապրանքանիշը կվաճառվի Adidas-ի հնգամյա ռազմավարության շրջանակներում:
«Մանրամասն քննարկումներից հետո մենք եկել ենք այն եզրակացության, որ Reebok-ը և Adidas ապրանքանիշերը կարող են ավելի լավ իրականացնել իրենց ներուժը, որպես առանձին ապրանքանիշեր: Առաջիկա ամիսներին մենք կաշխատենք լավ ապագա ապահովել Reebok ապրանքանիշի և դրա հետևում կանգնած թիմի համար», — ասաց Adidas-ի գործադիր տնօրեն Կասպեր Ռորստեդը:
Մինչև 2025 թվականը Ադիդասի ռազմավարական բիզնես պլանի վերաբերյալ մանրամասներ կներկայացվեն ներդրողների և ԶԼՄ-ների համար նախատեսված 2021 թվականի մարտի 10-ին կայանալիք վիրտուալ պրեզենտացիայի ժամանակ:
Adidas-ի կողմից Reebok-ի վաճառքի հնարավորության մասին սկսել են խոսել 2020 թվականի հոկտեմբերից: Այդ ժամանակ որպես հավանական գնորդ նշվում էր ամերիկյան VF Corporation ընկերությունը և չինական Anta Sports-ը: