Prada- ն և Adidas- ը պաշտոնապես ներկայացրեցին իրենց համատեղ Superstar սպորտային սնիքերսներ և բոուլինգի պայուսակներ: Յոհաննես Լեոնարդոյի այս գովազդային հոլովակը բոլորի ուշադրությունն է սևեռում այդ սահմանափակ թողարկված հավաքածուի վրա:

Հավաքածուի գովազդային արշավի համար Յոհաննես Լեոնարդոն ստեղծեց այս հիասքանչ, հիպերբոլիկ ֆիլմը, որը մանրամասն ներկայացնում է յուրաքանչյուր կոշիկի և պայուսակի ստեղծման գործընթացը:

Այդ էքսկլյուզիվ հավաքածուի քանակը խիստ սահմանափակ է՝ թողարկվել է ընդամենը 700 մոդել, որից յուրաքանչյուրը ունի իր ունիկալ սերիական համարը և կրելու է միաժամանակ երկու բրենդի լոգոները: Դեկտեմբերի 4-ից սկսած համատեղ հավաքածուն վաճարվում է Փարիզի, Լոնդոնի, Պեկինի, Տոկիոյի Prada-յի ֆիրմային խանութներում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close