Այս տարվա ապրիլի վերջին իսպանական հայտնի Inditex Group ընկերության եկամուտները նվազել են 44% -ով՝ հասնելով 3,3 միլիարդ եվրոյի: Zara և Massimo Dutti բրենդերի և հագուստի մանրածախ վաճառքի խոշորագույն խանութների ցանցի սեփականատերը հայտնել է 409 միլիոն եվրոյի վնասի մասին նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 736 միլիոն եվրոյի շահույթի դիմաց:

Ընկերությունը հայտարարեց խանութների լայնածավալ փակման պլանների մասին: Փակվելու են ընկերության 7,4 հազար խանութներից 1-1,2 հազարը: Սակայն, միևնույն ժամանակ, ընկերությունը նախատեսում է բացել 450 նոր խանութ, ուստի կրճատումը կլինի 500-ից մինչև 700 կետ: Ընկերության պլանների համաձայն՝ խանութների մեծ մասը կփակվեն Եվրոպայում և Ասիայում:

Նշենք, որ կարանտինի ընթացքում, այս տարվա առաջին եռամսյակի ժամանակահատվածում, ամբողջ աշխարհում Inditex ընկերության խանութների մոտ 88% -ը փակ են եղել: Միևնույն ժամանակ, աճել է ընկերության առցանց վաճառքները. 50%-ով եռամսյակի կտրվածքով, իսկ ապրիլին` 95%-ով:

Հաշվետվության մեջ Inditex- ը հայտարարել է առցանց մանրածախ վաճառքների ծավալների բարձրացման պլաների մասին: Եթե 2019 թվականին օնլայն վաճառքները կազմել են ընդհանուր վաճառքների 14% -ը, ապա մինչև 2022 թվականը այն պետք է հասնի 25% -ի: Բացի այդ, օնլայն առևտրի խթանման համար, Inditex- ը նախատեսում է մոտ 2.7 միլիարդ եվրո ներդրումներ կատարել տարբեր տեխնոլոգիական լուծումների իրագործման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close