COVID-19-ի հետ կապված սահմանափակումները սկսում են մեղմանալ, և ռեստորանները սկսել են վերաբացվել: Իսկ իրենց հաճախորդների անվտանգ սոցիալական հեռավորության ապահովելու համար Burger King- ը մտածել է շատ զվարճալի միջոց՝ «Սոցիալական հեռավորության թագը»:
Շարունակելով իր ավանդույթը՝ բաժանել թղթյա թագերը պատվիրված սննդի հետ, բրենդը իր նոր նախաձեռնությամբ փորձում է հումորի վերածել սոցիալական հեռավորության պայմանները և ժպիտներ պարգևել իրենց հաճախորդներին այս սթրեսային օրերին: Թագերը բաժանվում են ծալված վիճակում, որոնց հետ տրվում են նաև թագերի հավաքման ուղեցույցը: