Facebook–ը թողարկել է Instagram Lite հավելվածը՝ սիրված Instagram հավելվածի ավելի թեթև տարբերակը: Այս մասին հաղորդվում է ընկերության բլոգում: Հավելվածը զբաղեցնում է ավելի քիչ օպերատիվ հիշողություն, նա քաշը ընդամենը 2 MB: Բացի այդ, Instagram Lite-ը շատ քիչ տվյալներ է բեռնում:
Instagram-ի նոր տարբերակը թեթևացնելու համար հավելվածից հանվել է նույնիսկ գովազդը և գնումներ կատարելու հնարավորությունը, իսկ որոշ գրաֆիկական էլեմենտների որակը իջեցվել է: Reels- ի ուղղահայաց տեսահոլովակները օգտատերերը կարող են միայն դիտել, առանց նկարահանելու հնարավորությունից:
Այդ ֆունկցիան Instagram-ը ավելացրել է TikTok– ի հետ մրցակցելու համար: Instagram Lite-ը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի համար, iOS-ի տարբերակ չի նախատեսվում:
Instagram-ի այս տարբերակում դուք կարող եք դիտել, խմբագրել և վերբեռնել լուսանկարներ, տեսանյութեր և սթորիներ, ինչպես դա արել եք սովորական տարբերակում: Խորհրդատվական ալգորիթմները նույնպես նույնն են: Բացի այդ, Instagram Lite-ի ինտերֆեյսը թարգմանվել է մի շարք զարգացող երկրների լեզուներով:
Ըստ TechCrunch ինտերնետ հատարակության՝ հավելվածի lite տարբերակը նախատեսված է զարգացող երկրների բնակիչների համար, ովքեր հաճախ օգտագործում են հնացած հեռախոսներ: Instagram Lite-ը հասանելի է 170 երկրներում:
«Այս նոր Android հավելվածը նախատեսված է հեռավոր գյուղերում կամ անապատում ապրող մարդկանց համար, որ նրանց էլ հասանելի լինի բարձրորակ Instagram-ը», — նշում են Facebook- ի մամուլի գրասենյակում: