«Գրանդ Տոբակո» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ դառնալով հայաստանյան ամենախոշոր արտադրողներից մեկը: Այսօր այն Գրանդ Հոլդինգ կորպորացիային պատկանող ամենախոշոր արտադրական ընկերություններից է:
Արդեն 23 տարի շարունակ ըկերության գլխավոր նպատակը բարձրորակ ծխախոտ արտադրելն ու մատակարարելն է: Ոսւտի, հենց լավագույն որակի և պատասխանատվության շնորհիվ է, որ «Գրանդ Տոբակոն» այսօր գրավել է ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան մի շարք երկրների շուկաները՝ դառնալով երկրի ամենախոշոր արտահանող ընկերություններից մեկը:
Բացի արտադրական և արտահանման պրոցեսներից, «Գրանդ Տոբակոն» նաև զբաղվում է ծխախոտաբույսի (թութունի) աճեցմամբ, մշակմամբ և որակի հատուկ վերահսկմամբ՝ Հայաստանի տարբեր մարզերում:
Ընկերության պրոֆեսիոնալ մասնագետներն ու հմուտ վարպետները պատրաստում են հեղինակային թութունային խառնուրդներ, ընտրում և տեսակավորում դրանք բազմաթիվ օրինակներով:
Ընկերության արտադրանքն արդեն տարիներ ի վեր համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին, ինչպես նաև ամենա տարի ստուգվում հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից:
Բարձրորակ և միջազգային ստանդարտներին համապատասխանող ծխախոտի արտադրության համար, սակայն, միայն որակյալ թութունն ու յուրահատուկ խառնուդները բավարար չեն, հարկավոր է նաև հզոր տեխնիկա և գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառում:
«Գրանդ Տոբակոն» այս հարցում ևս չի թերանում և պարբերաբար թարմացվում ու վերազինվում է նորագույն սարքավորումներով: Ընկերությունը արդեն շուրջ 20 տարի համագործակցում է աշխարհի ամենաառաջատար հոսքագծեր և լաբորատոր սարքեր արտադրող ընկերությունների հետ:
«Գրանդ Տոբակոն» ունի ավելի քան քսան տեսակի ապրանքանիշներ՝ սիգարետներ, սիգարներ և նարգիլեի ծխախոտներ: Որակի և գնի լավագույն համադրության շնորհիվ այն հասանելի և սիրված բրենդ է հանրության լայն շերտերի համար:
Ուշագրավ է, որ «Գրանդ Տոբակոն» արդեն մի քանի տարի է, ինչ գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը, իսկ 2019 թվականի տվյալներով՝ ընկերությունը գտնվում է երկրորդ հորիզոնականում: