Ըստ BBC տեղեկատվական ընկերության՝ Coca-Cola-ն այս ամառ պլանավորում է փորձարկել թղթե շիշ իր ըմպելիքների համար: Դա կդառնա ևս մեկ փորձ հրաժարվել պլաստիկ շշերից:
Թղթե շշի նախատիպը, որը մինչ այժմ պարունակել է բարակ պլաստիկ ծածկ, մշակվել է Դանիական Pobaco թղթե շշերի ընկերության կողմից: Դրա վերջնական նպատակն է ստեղծել 100% վերամշակվող շիշ, առանց պլաստիկի պարունակության, որը պետք է բացառի գազավորված ըմպելիքների գազի արտահոսքը:
Շիշը նույնպես պետք է ամուր լինի և ունենա այնպիսի կառուցավծք, որ դրա բաղադրիչ մասերը չշփվեն հեղուկի հետ, քանի որ դա կարող է հանգեցնել ըմպելիքի համի փոփոխության և անվտանգության կանոնների խախտման:
Լաբորատորիայի ավելի քան յոթ տարվա մշակուներից հետո ընկերությունը պատրաստ է այս ամառ փորձարկել իր շիշը: Փորձի առաջին մասնակիցը կլինի Coca-Cola-ն. նա իր Adez ըմպելիքը 2000 օրինակով կարտադրի թղթե տարաներով:
Դա կլինի թղթե տարայի առաջին իրական փորձությունը: