GroupM խոշորագույն միջազգային մեդիա-հոլդինգը գնահատել է օնլայն առևտրի շուկայի զարգացման տենդենցը և կանխատեսլ է, որ 2024 թվականին այն կհասնի 7 տրիլիոն դոլարի, ինչը կկազմի ընդհանուր համաշխարհային վաճառքների 25%: Եթե շուկայի տարեկան աճի տեմպերը պահպանվեն 10-13% մակարդակի վրա, ապա մինչև 2027 թվականը շուկան կգերազանցի 10 տրիլիոն դոլարի նշագիծը:
GroupM հոլդինգի վերլուծաբանները հաշվարկել են, որ 2020 թվականին էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 3,9 տրիլիոն դոլար (համաշխարհային մանրածախ վաճառքների 17% -ը): Այս գումարը ներառում է մեքենաների վաճառքը, բայց չի ներառում սննդամթերքը, առաքման ծառայություններ, ֆինանսներ, թվային լրատվամիջոցներ և զբոսաշրջության ոլորտը:
Այս պահին օնլայն առևտրի ամենամեծ աճը տեղի է ունենում Չինաստանում, որտեղ վաճառքի գրեթե 25%-ն արդեն իրականացվում է ինտերնետի միջոցով:
Էլեկտրոնային առևտրի զարգացմումը նաև նկատվում է այն երկրներում, որոնք ավելի շատ են տուժել կորոնավիրուսից:
Փորձագետները կանխատեսում են, որ էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը կաճի 2021 թվականին.
- Չինաստանում մինչև 27,3%,
- Մեծ Բրիտանիայում՝ մինչև 19,9%,
- ԱՄՆ-ում՝ մինչև 16,2%,
- Գերմանիայում` մինչև 14%:
Նշված երկրների ֆոնին Ավստրալիան (6,6%), Ճապոնիան (8,2%) և Կանադան (8,3%) ետնապահներ են: