Ինչպես գրում է The Guardian պարբերականը. Փոքր քաղաքներում զբոսաշրջության զարգացումը խթանելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է՝ Վիքիպեդիայում նրանց տվյալների թարմացումն է:

Այսպիսի եզրակացության են եկել իտալացի և գերմանացի տնտեսագետները: Նրանք փորձ են անցկացրել, որը ցույց է տվել, որ քաղաքի մասին Վիքիպեդիայի էջում մի քանի պարզ փոփոխություններ կարող են տուրիստական ​​արդյունաբերության համար բերել լրացուցիչ առնվազն $ 129,500:

Փորձի շրջանակներում գիտնականներն ընտրել են Իսպանիայի մի քանի քաղաքներ: Վիքիպեդիայի իրենց էջերում նրանք տեղեկություններ են ավելացրել տեղական տեսարժան վայրերի մասին և լավ որակի լուսանկարներ են տեղադրել:

Տեքստերը տեղադրվել են ոչ միայն իսպաներեն լեզվով, այլ նաև թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և հոլանդերեն: Սա անմիջապես ազդեցություն ունեցավ. Հոդվածին ընդամենը երկու պարբերություն և մեկ լուսանկարի ավելացումը տուրիստական ​​սեզոնի ընթացքում քաղաքում շուրջ 9%-ով ավելացրեց գիշերակացների թիվը: Որոշ դեպքերում գրանցվել էր ավելի մեծ աճ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close