McDonald’s արագ սննդի ցանցը Մեծ Բրիտանիայում 2021 թվականից կսկսի վաճառել տաք խմիչքները բազմակի օգտագործման պլաստիկ բաժակներով: Դրանք հնարավոր կլինի հանձնել վերամշակման ռեստորանում կամ հավաքման այլ կետերում, օրինակ սուպերմարկետներում:

McDonald’s արագ սննդի ցանցը դարձավ սննդի արդյունաբերության ոլորտի առաջին կազմակերպությունը, որը որոշեց համագործակցել Loop բազմակի օգտագործման փաթեթավորման արտադրողի հետ: Loop-ը մշակել է նոր սպառվող փաթեթավորման համակարգ խոշոր սպառողական ապրանքների համար, ինչպիսիք են շամպունը և պաղպաղակը խոշոր ապրանքանիշերից:

Նոր բաժակ ընտրող հաճախորդները կվճարեն nրա համար փոքր կանխավճար: Եթե ​​հաճախորդները նստում են ռեստորանում, նրանք կարող են բաժակը նետել Loop աղբարկղը և հետ ստանալ իրենց գումարը: Եթե ​​այն տանեն իրենց հետ, կարող են կամ հաջորդ անգամ այն ​​հետ բերել ռեստորան, կամ թողնել այն Loop հավաքման կետերից մեկում:

«Այժմ դուք կարող եք դուրս գալ ռեստորանից և թողնել ձեր բաժակը ցանկացած վայրում», — ասում է Loop ընկերության գործադիր տնօրեն Թոմ Սակին: «Պետք չէ այլ բան անել, քան այն վերադարձնել Loop էկոհամակարգ»: Ձեռնարկատիրոջ խոսքով՝ հաճախորդների համար դա ավելի հեշտ է, քան իրենց հետ ունենալ բազմակի օգտագործվող անձնական բաժակ:

Նման փաթեթավորումը կարող է օգտագործվել ոչ միայն սուրճի համար, ավելացնում է Սակին: «Եթե այն աշխատում է տաք ըմպելիքների համար, այն կարող է օգտագործվել նաև գազավորված ըմպելիքների համար», — նշում է նա: — Եվ հետագայում համբուրգերների, ֆրի կարտոֆելի համար և այլն»:

Սակին ակնկալում է, որ այդ փաթեթավորումը կտարածվի և կօգտագործվի այլ ռեստորաններում: «Հետաքրքիրը այն է, որ որքան շատ ռեստորաններ դա անեն, այնքան ավելի հարմարավետ է դառնում բազմակի օգտագործման համակարգըը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close