Օգոստոսի 6-ին համաձայնագիր է ստորագրվել Չինաստանի Գիտությունների ակադեմիայի, չինական շինարարական ձեռնարկությունների և բանկերի, մի կողմից և մյուս կողմից՝ Հայաստանի վերականգնման և զարգացման գործակալության (ADKARS) միջև: Փաստաթղթի համաձայն, 15 տարվա ընթացքում Չինաստանը Հայաստանում կներդնի 10-ից 15 միլիարդ դոլար «Խելացի քաղաք» կառուցելու համար:

Նախագիծը իրականացվում է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում, որը Չինաստանի նախագահ՝ Սի Ցզինպինի մտախղացումն է եղել: Այն ընդգրկելու է «Մետաքսյա ճանապարհ»-ի երկրները և նպաստելու է Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի մայրցամաքների երկրների միջև կապերի և համագործակցության բարելավմանը: Չինաստանի իշխանությունների կողմից «Դարի նախագիծ» հռչակված այս նախագիծը նախատեսվում է իրականացնել մոտ 78 երկրների տարածքում:

«Խելացի քաղաքը» նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը վերահսկվելու են նորարարական տեխնոլոգիաներով, որոնք կապահովեն բնակչության կենսամակարդակի բարձրագույն մակարդակը: 5G համակարգի վրա հիմնված հատուկ տեխնոլոգիան կկառավարի ենթակառուցվածքների օբյեկտների պատշաճ աշխատանքը:

Մոտ 15 հազար մարդ ունեցող հայ-չինական քաղաքում կստեղծվեն նոր համատեղ ընկերություններ, կզբաղվեն գիտական ​​նորարարություններով, ինչպես նաև կստեղծվեն նոր տեխնոլոգիաներ, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական ճանապարհների և ինքնակառավարվող մեքենաների կառուցում, հինգերերդ սերնդի ցանցերի և հաղորդակցման նոր եղանակների մշակում, արհեստական ​​բանականության, «խելացի» գյուղատնտեսության, բժշկության, բանկային համակարգի ձևավորում և զարգացում:

Հայ-չինական քաղաքի նախագծման աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թվականին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close