Ինչպես հաղորդում է հոլիվուդյան Deadline պարբերականը՝ «Կապիտան Մարվել»-ի շարունակությունը կնկարահանի Նիա Դա Կոստան, որը նախկինում աշխատել է «Little Woods» կինոնկարի՝ Թեսսա Թոմփսոնի և Լիլի Ջեյմսի հետ, ինչպես նաև Netflix-ի Boss սերիալի մի քանի դրվագների վրա:
«Little Woods» կինոնկարի հաջողությունից հետո, Նիա Դա Կոստան գրավեց Ջորդան Փիլի ուշադրությունը, որը հրավիրեց նրան ղեկավարել «Candyman» սարսափ ֆիլմի նկարահանումները:
Այլ լիամետրաժ ֆիլմեր Նիա Դա Կոստայի ֆիլմադարանում չկան, բայց դա բավարար էր, որպեսզի Marvel-ը նախընտրությունը տար իրեն: Եվ ստուդիայի համար սա առաջին դեպքը չէ, երբ նրանք ապավինում են ոչ այնքան հայտնի, սակայն խոստումնալից ռեժիսորի: