“Կորոնավիրուսի պատճառով մինչև 2021 թվականը հետաձգված Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը, եթե անհրաժեշտ լինի, կարող են անցնել առանց հանդիսատեսի”,- նշեց կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին:

Միջոցառումները կանցկացվեն այդ տարբերակով, եթե ​​մինչև հաջորդ տարվա ամառ հնարավոր չի լինի հաղթահարել համաճարակը: Օլիմպիական խաղերի նոր հետաձգումը անհնար է, քանի որ միայն տվյալ հետաձգումը (մինչև 2021 թվականը) հանգեցնելու է «մի քանի միլիարդ դոլարի» կորուստների: Այժմ կազմակերպվում են այդ ծախսերի կրճատման միջոցառումներ, այդ թվում՝ պաշտոնյաների քանակի կրճատում, սպասարկման մակարդակի իջեցում և հեռուստադիտողների քանակի կրճատում: Այնուամենայնիվ, վերջնական որոշումը կայացնելու է Միջազգային օլիմպիական կոմիտեն:

Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020-ի հուլիս-օգոստոս ամիսներին: Մարտին ՄՕԿ-ը հետաձգեց օլիմպիական խաղերի բացումը մինչև հուլիսի 23-ը, իսկ հետո որոշվեց բոլոր միջոցառումները հետաձգել մինչև 2021 թվականը: Չնայած ժամկետների փոփոխության՝ օլիմպիական խաղերը կպահպանեն «Տոկիո 2020» անվանումը:

2022-ին Ձմեռային խաղերը պետք է անցկացվեն Պեկինում, իսկ երկու տարի անց ամառային մրցումները նախատեսվում է անցկացնել Փարիզում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close