Աշխարհում շատ-շատերը համակրում են Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականին. Թիմը Եվրո-2016-ի հայտնագործություններից մեկն էր, մասնակցեց 2018 թվականին Ռուսաստանում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությանը, և երկրպագուները հիշեցին իրենց ծափերի ծեսը, որը անվանեցին «Վիկինգների մարտական ճիչ»:
Հուլիսի սկզբին Իսլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան ներկայացրեց նոր ոճ և լոգոտիպներ բոլոր ազգային թմերի համար: Դիզայնը հիմնված է երկրի պատմության և ավանդույթների վրա: Լոգոները, մասնավորապես, կազմված են չորս խորհրդանիշներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է մեկ դիցաբանական պաշտպան:
Իսլանդական դիցաբանության մեջ նրանք կոչվում են Landvættir (Landvette)՝ երկրի պահապան-ոգիներ: Ոմանք նրանց անվանում են ընկած մարտիկների քթոնիկ ոգիներ, մյուսները` բնության ոգիներ: Առասպելներում կա չորս հիանալի պաշտպան՝ վիշապը (Դրեկի), արծիվը (Գամմուր), ցուլը (Գրիշունգուր) և հսկան (Բերգրիս):
Նրանք դարձան այն հերոսները, որոնց խորհրդանիշները կազմեցին Իսլանդիայի ֆուտբոլի հավաքականի լոգոն: Բացի այդ, երկրի ֆեդերացիան հավաքականին ներկայացրեց ազգային երաժշտություն և տառատեսակներ, որոնք նույնպես վերաբերում են Իսլանդիայի պատմությանը, ավանդույթներին և բնությանը:
Նոր լոգոյի առթիվ Իսլանդիայի հավաքականը նկարահանեց տեսահոլովակ, երկրի բոլոր դիցաբանական պաշտպանների «մասնակցությամբ»: