Forbes ամսագիրը պարբերաբար հրապարակում է 100 ամենաազդեցիկ և ամենաթանկ բրենդերի վարկանիշը: Մենք կներկայացնենք առաջատար տասնյակը: Հետազոտվում են միայն այն ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում և այդ պատճառով շատ խոշոր ըներություններ, ինչպիսիք են, օրինակ՝ China Mobile-ը կամ Vodafone-ը բացակայում են այդ ցանկում:

1. Apple

Գնահատված արժեքը՝ $205,5 մլրդ.

Արդեն որերորդ տարին է Apple-ը ճանաչվում է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը և ամենահաջողակ ընկերությունը: Այսօր շատ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում հավանաբար կճանաչեն ընկերության լոգոն:

Այսօր ընկերության կողմից արտադրվող ապրանքների տեսականին բավականին մեծ է` խելացի ժամացույցներ, համակարգիչներ և նոութբուքեր, պլանշետներ, սմարթֆոններ և այլն: Ապրանքանիշի հաջողության հիմնական գրավականներն են դարձել՝ մշտապես բարձր որակը, միշտ նոր և բարձրաճաշակ դիզայնը և Սթիվ Ջոբսի կողմից ներդրված մգրագետ արքեթինգային ծրագիրը:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում:

2. Google

Գնահատված արժեքը՝ $167,7 մլրդ.

Ինտերնետում ամենախոշոր որոնողական համակարգը՝ Google-ը հավանաբար հայտնի է համացանցի բոլոր օգտվողներին: Դա դարձրեց Google-ը աշխարհի ամենաթանկ ապրանքանիշներից մեկը:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Կալիֆոռնիա նահանգի Մաունթեյն Վյու քաղաքում:

3. Microsoft

Գնահատված արժեքը՝ $125,3 մլրդ.

Microsoft-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում համակարգչային ծրագրերի արտադրության շուկայում, արտադրում է նոր սերնդի Windows օպերացիոն համակարգերը, Microsoft Office ծրագրային փաթեթը և մեծ պահանջարկ ունեցող այլ ծրագրեր: Microsoft-ը նաև արտադրում է բջջային սարքավորումներ և պարագաներ:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Վաշինգթոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում:

4. Amazon

Գնահատված արժեքը՝ $97 մլրդ.

Amazon- ը՝ ամերկական օնլայն հարթակ է, որի միջոցով ցանկացած անձ, մատակարար կամ արտադրող կարող է ինքնուրույն վաճառել իր ապրանքները: Ծառայությունը մեծ տարածում ստացավ ապրանքների բարձր որակի, ցածր գների, արագ առաքման և ապրանքների լայն տեսականու շնորհիվ:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Վաշինգթոն նահանգի Սիեթլ քաղաքում:

5. Facebook

Գնահատված արժեքը՝ $88,9 մլրդ.

Facebook սոցիալական ցանցի օրեկան այցելությունների քանակը հասել է աներևակայելի մակարդակի՝ 2 միլիարդ օրեկան այցելություն: Facebook-ի մաքուր տարեկան շահույթը գովազդից կազմում է ավելի քան 22 միլիարդ դոլար:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Կալիֆոռնիա նահանգի Մենլո Պարկ քաղաքում:

6. Coca-Cola

Գնահատված արժեքը՝ $59,2 մլրդ.

Աշխարհի ամենահայտնի ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքը միանշանակ Coca-Cola-ն է: Այդ ըմպելիքը իր ընկերությանը բերում է տարեկան ավելի քան 6 միլիարդ դոլար մաքուր շահույթ: Բացի Coca-Cola-ից ընկերությունը արտադրում է Fanta, Sprite, Diet Coke և Schweppes խմիչքները:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Ջոիջիա նահանգի Ատլանտա քաղաքում:

7. Samsung

Գնահատված արժեքը՝ $53,1 մլրդ.

Samsung ընկերությունը հայտնի է ամբողջ աշխարհում, որպես էլեկտրական կենցաղային տեխնիկայի արտադրող: Samsung Group-ը ունի բազմաթիվ արտադրական գծեր, որոնք ուղղված են տարբեր տեսակի ապրանքների արտադրման համար:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Կորեայում, Կյոնգիդե նահանգի Սուվոնե քաղաքում:

8. Disney

Գնահատված արժեքը՝ $52,2 մլրդ.

Disney ընկերությանն են պատկանում 11 զվարճանքի պարկեր, 2 ջրաշխարհ, ինչպես նաև ABC հեռուստա-ռադիոհեռարձակման մեծ ցանց:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Կալիֆոռնիա նահանգի Բերբանկ քաղաքում:

9. Toyota

Գնահատված արժեքը՝ $44,6 մլրդ.

2018 թվականին Toyota ընկերությունը ավտոմեքենաների տարեկան վաճառքները հասցրել էր 272 միլիարդ դոլարի: Ընդհանուր վաճառքների աճի հետ մեկտեղ, ընկերության ավտոմեքենաների վաճառքի մասնաբաժինը Ճապոնիայում գհնալով նվազում է, ինչը խոսում է ընկերության բարձր ակտիվությունը համաշխարհային շուկաներում:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ճապոնիայում, Այչի նահանգում:

10. McDonald’s

Գնահատված արժեքը՝ $43,8 մլրդ.

McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը այսօր եզրափակում է ամենաթանկ բրենդերի տասնյակը: Նրա ընթացիկ գնահատված արժեքը կազմում է 43,8 մլրդ դոլար:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close