Ձայնային հաղորդագրությունը ավելացնելու համար, անհրաժեշտ է սեղմել հատուկ նոր կոճակին: Սեղմելուց հետո էկրանին կհայտնվի ձեր պրոֆիլի պատկերը և ձայնագրման կոճակը: Ձայնային թվիթը կարող է նաև համակցվել տեքստով: Աուդիո ձայնագրությունը լսելու համար պետք է սեղմել պատկերին:

IOS սարքերի վրա ձայնային հաղորդագրությունները բացվում են էկրանի ներքևի հատվածում փոքր նվագարկիչով և այն կարելի է լսել, շարժելով ձայնագրության ժապավենը:

Այժմ այդ հնարավորությունը հասանելի են միայն iOS- ի օգտվողների մի մասին: Առաջիկա շաբաթների ընթացքում այն ​​կհայտնվի բոլոր iOS սարքերում, հայտնում են ընկերությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close