Իր ամենամյա Color Trends զեկույցում Shutterstock սերվիսը վերլուծել է այն պատկերների գույները, որոնք օգտվողները ակտիվորեն ներբեռնում են 2020 թվականի ընթացքում և եզրակացություններ էր անում այն ​​մասին, թե որ երանգները թրենդի մեջ կլինեն հաջորդ տարի:

Ամենայն հավանականությամբ հենց այդ գույները լայն օգտագործում կունենան 2021 թվականին:

FAEBD7 – Set Sail Champagne

Set Sail Champagne-ը բնական շամպայնի կամ բեժ գունի երանգ է, որը կարող է օգտագործվել ցանկացած համադրության մեջ, հատկապես հողեղեն երանգների պալետներում`շագանակագույն, մոխրագույն-շականակագույն և կանաչ երանգների հետ: Այս տարի այն կարող է զուգակցվել դասական բաց կապույտ կամ օվկիանոսի փիրուզի գույների հետ, օրինակ՝ Tidewater Green-ի հետ (տես ստորև): Set Sail Champagne պաստելային նարնջագույն գույնը լավ համադրվում է ցանկացած պաստելի պալիտրա հետ:

# DAA520 – Fortuna Gold

Fortuna Gold-ը մուգ դեղին, շատ հարուստ երանգ է: Այդ գույնի սպեկտրը պարունակում է ոսկու տարբեր վարիացիաներ՝ բաց շողացող պաստելային երանգներից մինչև մուգ, գրեթե մետաղական ոսկեգույն շագանակագույն երանգներ: Fortuna-ի ամենամոտ լրացնող երանգնը՝ լազուր կապույտն է, որոնց համադրությունը հիշեցնում է ցորենի դաշտերն ու կապույտ երկինքը: Ավելի նուրբ համադրություն ստանալու համար փորձեք խառնել Fortuna-ն Champagne Set Sail-ի և այլ հողեղեն երանգների հետ, ինչպիսիք են տերակոտան կամ օհրա: Եվ դուք կարող եք ստեղծել պայծառ պալիտրա համատեղելով նրա սաթի երանգները թանկարժեք քարերի այլ երանգների հետ, օրինակ ամեթիստի կամ փիրուզի հետ:

# 2F4F4F – Tidewater Green

Tidewater Green-ի հիմնական երանգը փիրուզագույնն է, որը դարձնում է մոխրագույնի խորը երանգները կապտե-կանաչ: Իր կապույտ և կանաչ սպեկտրի շնորհիվ, Tidewater Green-ն ունի հնարավոր լրացումների բարդ շարք: Գույնային շրաջանի վրա նրա ուղեկիցներից մեկնը, մի այլ հիբրիդային գույնն է՝ կարմրա-նարնջագույնը: Այս գույները լավ համադրվում են միմյանց հետ և ընդօրինակում են օվկիանոսի կապտե-կանաչը և ձկներից և մարջանե խութերից ստացված տաք բծերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close