Տեխնիկայի չինական արտադրող Xiaomi ընկերությունը թողարկել և գործարկել է առաջին թափանցիկ հեռուստացույցները`Mi TV LUX Transparent Edition: Ընկերությունն այդ մասին հայտարարել է իր բլոգում: Նորույթի շուկայական արժեքն է՝ $7200:

Պանելը բաղկացած է 55 դյույմ անկյունագծով և 5.7 մմ հաստությամբ թափանցիկ OLED էկրանից և հատուկ հիմքից: Էկրանը վերարտադրում է ավելի քան 1 միլիարդ գույներ, ունի 120 Հց թարմացման հաճախականություն և 1 մվ պատասխանի ժամանակ: Օգտագործված է A73 չորսմիջուկանի պրոցեսորով MediaTek 9650 չիպսեթը և Mali-G52 գրաֆիկական արագացուցիչ: Mi TV LUX Transparent Edition-ի նեյրոնային ցանցի հաշվարկային բլոկը ապահովում է պատկերների խելացի ճանաչումը:

Հիմքը ունի կոաքսիալ և օպտիկական մուտքեր, երեք HDMI միակցիչներով, երկու USB պորտով, LAN պորտով և AV ինտերֆեյսով:

Gizchina չինական նորությունների կայքի հաղորդման համաձայն՝ JD օնլայն խանութը վաճառել է թափանցիկ հեռուստացույցների առաջին խմբաքանակը ընդհամենը վայրկյանների ընթացքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close