Հավելվածի ընդհանուր եկամուտը, հաշվի առնելով նաև նրա չինական անալոգի եկամուտը, ապրիլին կազմել է 78 միլիոն դոլար: Sensor Tower վերլուծական ընկերության տվյալների համաձայն, դա աշխարհում ամենաբարձր արդյունքն է՝ ավելի բարձր քան YouTube-ի, Netflix-ի և Tinder- ի արդյունքները:

Անցյալ տարվա ապրիլի համեմատ TikTok- ի և Douyin-ի եկամուտներն աճել են 10 անգամ: Եկամուտների մոտ 86,6% -ը եկել է չինական շուկայից, ևս 8.2% -ը եկել է ԱՄՆ շուկայից: Երկու հավելվածում էլ կա ներքին արժույթի գնելու հնարավորություն, որը կարող է ծախսվել տարբեր հեղինակներին աջակցելու համար:

Ընդհանուր վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղում հայտնվել է YouTube-ը, որի եկամուտները կազմել են գրեթե 76 միլիոն դոլար, իսկ հնգյակում տեղ են գտել նաև Tinder, Disney +– ը և Tencent Video հավելվածները: Այս ցանկը կազմելուց, հաշվի չեն առնվել խաղերը և գովազդային համակարգերը: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ոչ TikTok-ը և ոչ էլ Douyin-ը չեն մտել Google Play-ի լավագույն 10-ը, բայց App Store- ի հավելվածների մեջ գրավեցին առաջին տեղը:

Ըստ Sensor Tower ընկերության տվյալների, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, որի պատճառով մարդիկ ստիպված են մնալ տանը և պահել կարանտինի սահմանումները, TikTok-ը դարձավ 2020 թվականի առաջին եռամսյակի ամենատարածված հավելվածը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close