TikTok կարճ տեսահոլովակների պատրաստման չինական հավելվածը առաջին անգամ իր տեղը գտավ BrandZ վարկանիշի աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշերի ցանկում: Այդ վարկանիշը կազմվում է ամեն տարի Kantar և WPP ընկերության վերլուծաբանների կողմից: Նախագծի ընդհանուչ արժեքը գնահատվել է 16,9 միլիարդ դոլար: Սոցցանցը հայտնվել է 79-րդ տողում՝ անցնելով, օրինակ, այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Gillette (15,1 մլրդ. դոլար), Uber (15,9 մլրդ. դոլար), Adidas (14,8 մլրդ. դոլար) և Pepsi (13,3 մլրդ. դոլար): Վերջին ընկերությունը նույնպես տվյալ վարկանիշի նորեկներից է:

TikTok-ը գրավեց նաև առաջին տեղը, որպես շուկայի փոփոխություններին կայուն դիմադրող 15 ապրանքանիշերի շարքում: Երկրորդ և երրորդ տեղերում էին Coca-Cola-ն (արժեքը 71,7 մլրդ. դոլար) և Estee Lauder ը (7 մլրդ. դոլար): Այդ վարկանիշում սոցիալական ցանցը դարձել է զվարճանքի ոլորտի միակ ներկայացուցիչը:

Աշխարհի հարյուր ամենաթանկ ապրանքանիշերի առաջին չորս դիրքերում էական փոփոխություններ չեն նկատվում. առաջատարները կրկին Amazon-ն է (415,9 մլրդ. դոլար), Apple-ը (352,2 մլրդ. դոլար), Microsoft-ը (326,5 մլրդ. դոլար) և Google-ը (323,6 մլրդ. դոլար): Տարվա լավագույն 100 ընկերությունների ընդհանուր արժեքն աճել է 6%-ով՝ հասնելով 5 տրիլիոն դոլարի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close