Ժամանակները փոխվում են, նոր սերունդները երազում են դառնալ տիեզերագնացներ, ֆուտբոլիստներ, Ֆորմուլա-1-ի պիլոտներ, հրշեջներ և, ի վերջո, գտնում են ինչ-որ մեկին, ով նրանց ոգեշնչում է, ում որ նրանք երազում են նմանվել:
Տեսահոլովակը, ցույց է տալիս, թե որ մասնագիտություններն են ոգեշնչում երեխաներին 1940-ականներից մինչև մեր օրերը՝ 2020 թվականը:
Անառարկելի է, որ վերջին ժամանակներս, մեր կյանքում աճել է առողջապահության ոլորտի աշխատողների դերը, ովքեր ամեն օր իրենց կյանքը ռիսկի են ենթարկում Covid-19 համաճարակի դեմ պայքարում և դրանով իսկ մոտիվացնում են մի ամբողջ սերունդ:
Տեսահոլովակը պատրաստված է AlmapBBDO գովազդային ընկերության կողմից Bradesco Saúde ապահովագրական ընկերության համար: