Ավտոմեքենաների արտադրող Audi ընկերությունը ներողություն է խնդրել իր RS 4 մոդելի գովազդի համար: Պատկերում մի փոքրիկ աղջիկ բանանով կանգնած է, հենվելով մեքենայի ռադիատորին: Ներողությունը տեղադրվել են ընկերության Twitter էջում:
Այս գովազդային պատկերը Audi-ն տեղադրեց օգոստոսի 2-ին: Լուսանկարը ուղեկցվում էր «Թույլ տվեք, որ ձեր սիրտը ավելի արագ բաբախի`բոլոր առումներով» բառերով:
Օգտագործողները անմիջապես քննադատեցին հրապարակումը: Նրանց կարծիքով, Audi-ն հաշվի չի առել, որ երեխաները հաճախ մահանում են դժբախտ պատահարներից, այդ թվում նաև վերջին տարիներին արտադրվող մեքենաների աճող գաբարիտների պատճառով:
Audi-ի ներկայացուցիչները ներողություն խնդրեցին և պարզաբանեցին, որ RS 4-ը ընտանեկան մեքենա է, որն ունի ավելի քան 30 վարորդին օգնող համակարգեր, ներառյալ արտակարգ արգելակումը:
«Հենց այդ պատճառով մենք ներկայացրեցինք մեքենան ընտանիքի տարբեր անդամների հետ: Մեր կարծիքով, այդ պատկերը պետք է ցույց տար, որ ճանապարհային երթևեկության նույնիսկ ամենաթույլ մասնակիցներ կարող են իրենց ապահով զգալ և ապավինել RS տեխնոլոգիային: Դա մեր սխալն էր: Audi-ն երբեք չի ցանկացել կպնել որևէ մեկի զգացմունքներին», — ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Audi-ի ներկայացուցիչները խոստացել են ստուգել և պարզել, թե ինչպես է մշակվել տվյալ քարոզարշավը: