YouTube-ի այս տեսանյութի տակ մեկնաբանություններում բաժանորդները քննարկում են ոչ այնքան ռեփերի նոր երգը և տեսահոլովակը, որքան սպորտային ապրանքանիշի product placement-ը:
Կանադացի ռեփեր Դրեյքի Laugh Now Cry Later երգի համար նոր տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 26 միլիոն դիտում և 5084 մեկնաբանություններ 5 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, քննարկման ամենաթեժ թեման ոչ թե տեսահոլովակներ և երաժշտությունը, այլ էպիզոդներում Nike ապրանքանիշի առկայությունը:
Հինգ րոպեանոց գովազդային տեսահոլովակի հենց առաջին կադրում հայտնվում է Nike ընկերության գլոբալ գլխամասի ցուցանակը, որտեղ և տեղի է ունենում տեսահոլովակի ամբողջ գործողությունը: Հոլովակում ռեփերը և մարզական աշխարհի աստղերը նկարահանված են ֆիրմային մարզական զգեստերով և մարզակոշիկներով:
Տեսահոլովակի ընթացքում Դրեյքը հանդիսատեսի համար Nike ընկերության գլխամասում, որը զբաղեցնում է 120 հեկտար տարածք, մինի-շրջագայություն է իրականացնում: Հոլովակի մեջ կարելի նաև նկատել բրենդային խանութը և ապրանքանիշի մարզական կենտրոնը:
Օգտատերերը գնահատել են մարքեթոլոգների աշխատանքը ըստ արժանագույնի. «Կարծես թե Nike-ի ամենաթանկ գովազդն է»; «Կարծում եմ, սա Nike-ի ամենաերկար գովազդն է»; «Սա Nike-ի ամենավառ գովազդն է, որը ես երբևէ տեսել եմ»; «Nike-ի լավագույն գովազդը», — գրել են մեկնաբանները YouTube-ում: