«New York Times» թերթը հայտարարեց, որ աֆրիկյան ծագումով մարդկանց մասին գրելուց «black» (սև) բառը գրելու են մեծատառով: Այս մասին ասված է հրատարակության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերի լուսաբանման ժամանակ, ԶԼՄ-ներում շատ է գործածվում «սև» բառը: Թերթի աշխատողների հետ հարցը քննարկելուց և այլ ԶԼՄ-ների փորձը ուսումնասիրելուց հետո, The New York Times- ը որոշեց սկսել գրել այդ բառը մեծատառով: Դա, նրանց կարծիքով կարտացոլի նրանց սկզբունքները՝ հարգել բոլոր մարդկանց և համայնքները, որոնց մասին լուսաբանվում է թերթում:

Թերթը նաև հիշեցրել է, որ այդպիսի բառեր, ինչպիսիք են՝ Asian-American (ասիական ծագման ամերիկացիներ), Latino (լատինոսներ), Native և Indigenous (բնիկ, բնիկ ժողովուրդներ. հնդկացիներ և էսկիմոսներ) բառերը, արդեն վաղուց գրվում են մեծատառով: Միևնույն ժամանակ, «սպիտակ» բառը թերթը կշարունակի գրել փոքրատառով, այն պատճառով, որ այն չի նկարագրում ընդհանուր մշակույթը և պատմությունը (ինչպես, օրինակ, «սևի» դեպքում):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Close